Մութ է ու խավար՝ մեզ է բաժանում, Կարոտ ացյալից ու վաղաժամկետ, Խորհրդի խաղով նուրբ մեզ է շահում, Լուռ ուղղում է դեպի անցակետ: Բայց ո՞ւր է տանում ճամփան այց ճղճիմ, Երբ քեզ չեմ տեսնում լույսով ահագին, ՈՒ ճեմող, սուլող զեփյուռի ահով, Խոնարհ հայացքով՝ վախենում կրկին: Մի՞ թե անջրպետ կգա՝ չի անցնի, ՈՒ ես կփագվեմ անցյալում կրկին, Աղոտ երազով հուր կվարարի, Քուն կպատի հուշերի կողքին, Նորից ու կրկին մի էջ կփագվի, ՈՒ էլ չենք տեսնի՝ անգո կթվանք, ԵՎ թե ցավն էլ չփարատվի, Անցյալից եկող հեքիաթ կմնանք... Մեզ չեն հիշի, չենք հիշի և մենք, Թեկուզ և հարյուր տարի էլ ապրենք Կեղծիքի գրկում՝ շահից շփացած, Իրար կուրանանք՝ կեղտով հագեցած: Բայց հավատում եմ, որ՝ մի օր հանկարծ, Վառվող աստղերը կթափվեն կրկին, ՈՒ մենք արբեցած՝ մեզնով գինովցած, Մեր առասպելով կվառվենք մթին...