Հայ աղջիկներ հայոց հողի՝ շքեղափայլ, Նուրբ աղջիկներ, գեղեցկության մի դայլայլ, Մեկը մեկից ծաղկե գույնով լուսերես, Որին սիրես, որին սիրտդ նվիրես։
Մեկը մի կանչ երջանկության բարևի, Մեկն էլ խոնարհ իր հեզությամբ արևի, Վարդ շուրթերով անուշահոտ կարոտի, Ձայն են տալիս քաղցր բույրով անոթի։
ՈՒ չգիտեմ որին սիրեմ, խոսքեր ձոնեմ հմայիչ, Որին ասեմ, որ սիրտս ծնունդն է իր սրտի, Եվ ես հենց նա եմ՝ այդ սրտի դողը հուզիչ, Նորակերտ կյանքը՝ համբույրը սիրահար այտի․․․
Հայ աղջիկներ հայոց հողի՝ շքեղափայլ, Նուրբ աղջիկներ, գեղեցկության մի դայլայլ, Մեկը մեկից ծաղկե գույնով լուսերես, Որին սիրես, որին սիրտդ նվիրես։