Մեկ օր ու հանկարծակի,
Դարերի խորքից՝ հենց ապագայից՝
Գույնե լույսերով ներկված-հարդարված,
Հառնեց աչքերս խեղված մի պահի.
Մի ալեկոծ, մի արբեցած,
Ինքն իրենից, ինքն իրենով պարփակված,
Ցրտահար ու տապով լիառատ
Մի մեծ մանուկ, մի քաոս շփացած,
Վառված-այրված մոխրե մի գունդ,
Մարած-մարմրած, ձիու պես խռթնած,
Լքված-լրացված, բուի պես շշմած,
ծնոտը ծռված, դունչը ծռմռված,
ՈՒ թե մի ժպիտ՝ թախծով համեմված,
Կար նաև լաց անմեղացած,
Բարո-անբարո մի պար՝ մերկապար,
Ցնցող ռոմանտիկ լույսով միատար...
Տեսա, Երա՞զ է. թվաց ինձ մի պահ,
Երևում էր հպարտ և անահ.
Ինձանից թաքուն արտասվեցի՝ ես ինձ խաբեցի,
Ստեցի առանց ամոթ, ես ինձ մատնեցի,
Դա պահ չեր անխոս՝ իրական ներկա,
Երբ տղա, աղջիկ չկան էլ հաստատ,
Չկա էլ գարուն, էլ չկա աշուն,
Ամռան տապը էլ չի զովացնում,
Միայն մի էակ՝ լերդացած անհատ,
Տարիներում մեր, տարիներում ձեր,
Մեր ու ձեր տարիներում մեզ
Այսօր փոխեց, վատաբանեց,
Դա դարձավ առիթ, հիմնարար պատճառ՝
Երիտասարդ ու մանուկ մարմնի տեր դարձան,
Որ հետո վարձով, գուցե առհավետ,
Նվեր անեն, ընծայեն հաճոյացած...
Գոռ Վիսեր