Քո խոսքերի մեջ թախիծ եմ գտնում, Այն, որ մոլորվել է՝ խենթությամբ վառված, ՈՒ անուրջներիդ մշուշն եմ տեսնում՝ Անջրպետ դարձած անցյալի համար... Հեռվում մի լույս է վառվում ամոթխած, Մեկ էլ մարում է առանց պատճառի, Մի նոր ծիլ է տալիս այլայլված՝ Նոր սլացքներով խռպոտ մարմարի: Թեժ այրվածքներ քեզանից իմ մեջ, Մրմուռ հայացքով բոցում են անշեջ, Ես քեզ եմ տեսնում, մեր պատկերը, մեզ, ՈՒ այն պայծառը, այնքա՜ն աներես... Չկա վեհություն՝ չգիտես ինչու, Ե՛վ ես, և՛ դու, իրար, մեկմեկու, Սա ինձ ու քեզ ցավով լուռ լալու, Մի մեծ պարգև ողջ կյանքում ահարկու: