Եկա, գնացի...

Կյանքը ալեկոծ՝ մի մեծ փոթորիկ,
Ցավերը մեջքին՝ մեկմեկու հառնած,
Ինձ այցելեցին, ճզմեցին մեղմիկ,
Հետո ասացին՝ բախտս է ուշացած...
Սիրեցի մեկին՝ տղան աղջկան,
Ինձ ապտակեցին երազներս ողջ,
Անճար գամվեցի հրե մակույկին
Պարուրվեցին իմ մեջ հուզմունքներն ամբողջ...
Սիրեցի մյուսին՝ եղբայրը քրոջը,
Ինձ աքսորեցին զգացմունքներս խենթ,
Համարեցին ինձ մի վտարանդի,
Փոշուն մատնեցին անհատակ, անհերթ...
Գուցե եկել է աշունն իմ վերջին,
Վերջին տերևաթափը անցորդիս շեմին,
Այո՛,  սլացան, չնկատեցի,
Իմ կյանքն էլ այս էր՝ եկա, գնացի...


Գոռ Վիսեր


22․11․2012



Հատված Պարույր Սևակի <<Մարդը ափի մեջ>>  ժողովածուի <<Զարմանում եմ >> բանաստեղծությունից:

Ես, ճիշտն ասած, զարմանում եմ շա՜տ բաներից, 
Քիչ լավի հետ՝ ամեն տեսակ վա՜տ բաներից, 
Բայց ուզում եմ միայն մեկով բավարարվել՝ 
Ա՛յն հոգնատանջ ճամփորդի պես այսօր վարվել, 
Որ հոգնելով ճամփաներից՝ 
Ջարդ ու փշուր կանգ է առնում 
Եվ չի նայում առաջ, վար-վեր
Ու հայացքով ետ չի դառնում...



Կարդացեք նաև

Խաղալ սեր

Ո՞վ է կարում սեր խաղալ. Այդ ի՞նչ խաղ է լուսառատ, Ամեն կայծին միշտ վարար, Հարց չի տալիս՝ սեր ու պար... Ո՞վ է ուզում միանալ, Խաղալ սիրով սի...