Երկու ընկեր միասին մեկ ճանապարհ գնացին, Մեկը սեր ուներ ալեկոծ, մեկն էլ՝ թախիծ, շրմփոց, Լուռ քայլում էին՝ լռակյաց, լի հուշերով գնացած, Թե թախծում էին միասին, թե սեր ասում կողք-կողքին... Խաղաղ ամպրոպը գժվեց, ընկերներին դեմ հանեց, Վառեց լույսը խենթ ցավի, վրա եկավ մի քամի, Ողջ անցյալը ջնջվեց, բարին չարին հանձնվեց, Մեկը խոցեց մյուսին՝ բորբ դաշույնը կողքինին, Հետո արևը խամրեց, մանուկ լուսինը ցնցվեց, Դաժան կյանքը ՝սիրահար, թողեց մի խոսք դիվահար, Որ ընկերներ կարծեցյալ՝ աղջիկ տղա սիրեցյալ, Այն ջերմ սերը՝ բարեգութ, դարձավ դահիճ մի անգութ, ՈՒ խաղացված այդ դերին բորբ նվերներ ընծայեցին, Որը խաղում են դարերով ու ցավ տալիս վիշտ սրտով: