Ասում են կյանքում հրաշք չի լինում.
ԵՎ ուր է թե հրաշք չլիներ,
Ես կդառնաի խենթ հրաշագործ
ՈՒ հրաշքներով ձեզ ինձ կմատնեի:
Հրաշք լինում է առանց մեր կամքի,
Նա մեզ տիրում է, տիրակալ դառնում,
Շղարշ է սփռում հանուն խնամքի
ՈՒ այդ հրաշքը ծնունդ է դառնում:
Ծնվում է մի լույս, հուսառատ երազ,
Այն երազներից, որ մեզ են պաշտում,
ԵՎ մենք պոռթկում ենք՝ ահա մի սազ,
Այսօր այդ սազով ժպիտն է ցնծում:
Ժպտացեք անխոս, դուք լոկ ժպտացեք,
ԵՎ գագաթները ծնկի են գալու,
Ճեմելու ենք մենք՝ սիրով խենթացեք,
Բորբ երջանկությունը մեզ է դառնալու:
Գոռ Վիսեր
02 08 2013
Հատված Հովհաննես Շիրազի (Օնիկ Կարապետյան, 27.04.1914 - 14.03.1984) <<Հրաշք>> բանաստեղծությունից:

- Ո՞վ է ասի ներսից ես,
Դրսից ինչ որ պառաւ մի կին
Ասաց «Մատաղ լինեմ քեզ»...
Մի կտոր հաց ողորմացիր,
Աղքատ կին եմ, որբ, անտեր,
Ու ես իսկույն դուռը բացի՝
Հրաշք... մեռած մայրիկս էր:
Սարսափեցի, բայց գիրկն ընկա,
Մայրս ասաց, «ես եմ, ես,
Քեզ փորձելու համար եկա,
Հո չի՜ փոխել կյանքը քեզ:
Մուրացկանի տեսքով եկա,
Որ աշխարհն էլ իմանա՝
Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,
Թէ՞ մեռել է ինձ հետ նա...»