Կանչ հայրենական,
որ ղողանջում ես նվիրական,
Լեռնահայաստանի
վսեմաշուք, հպարտ հայացքով,
Դու ոտքի
հանեցիր քաջասիրտ հային զորական,
Հանուն
պայքարի՝ ազատատենչ գրոհով…
Հայ զինվոր,
ասված է ամեն ինչ երկու բառով.
Անսասան
հայոց հողի երաշխիքը վեհապանծ,
Լուսե հավատով,
խաչդ միշտ առաջ, արդարի սրով,
Վեր պահեցիր
հայոց բարձունքը՝ կյանքդ ձեռքերիդ առած…
Բարձրագույն
արժեք հայի կերպարի՝ հայ զինվոր,
Հավերժական
ձոնը մեր սրտերում՝ հպարտության,
Հնչում
են խոսքերդ ամենակարող, զորավոր,
Հնչում խրոխտ ձայնով հայի միասնության.
Ես հա՛յ եմ, դուք նույնպես, հասկացեք,
Հերոս ազգի
սերունդներն ենք՝ հայերն ենք մենք,
Հայաստա՛նը իմն է, ձերը՝ նույնպես, հասկացեք,
Իր հազրամյակների
պատմության տերն ենք մենք:
Գոռ Վիսեր
Կանչ հայրենական,
որ ղողանջում ես նվիրական,
Լեռնահայաստանի
վսեմաշուք, հպարտ հայացքով,
Դու ոտքի
հանեցիր քաջասիրտ հային զորական,
Հանուն
պայքարի՝ ազատատենչ գրոհով…
Հայ զինվոր,
ասված է ամեն ինչ երկու բառով.
Անսասան
հայոց հողի երաշխիքը վեհապանծ,
Լուսե հավատով,
խաչդ միշտ առաջ, արդարի սրով,
Վեր պահեցիր
հայոց բարձունքը՝ կյանքդ ձեռքերիդ առած…
Բարձրագույն
արժեք հայի կերպարի՝ հայ զինվոր,
Հավերժական
ձոնը մեր սրտերում՝ հպարտության,
Հնչում
են խոսքերդ ամենակարող, զորավոր,
Հնչում խրոխտ ձայնով հայի միասնության.
Ես հա՛յ եմ, դուք նույնպես, հասկացեք,
Հերոս ազգի
սերունդներն ենք՝ հայերն ենք մենք,
Հայաստա՛նը իմն է, ձերը՝ նույնպես, հասկացեք,
Իր հազրամյակների
պատմության տերն ենք մենք:
Գոռ Վիսեր
03.04.2016

