Ծնողը

Կյանքում ծնողը հենց կյանքն է իրավ,
Իսկ առանց ծնող  կյանքն է ամեն ցավ,
ԵՎ թե կան մարդիկ՝ մոլեգին և դավ,
Աշխարհը հարուստ է, երբ ծնողն է լավ․․․


Մա՛յր, նա սիրտն է քո մեջ բաբախող,
Կարոտած գարնան ծաղկե զարթոնքով,
Հայ՛ր, հոգին է հպարտ մաքառող,
Կերպարով հայի, մայիսյան ոգով․․․


Նրանք միասին եսն են քո կյանքի,
Երեսը կամքի,  աղբյուրն հարգանքի,
Հայացքիդ մեջ ապագան զավակիդ
Մեծարգո մի խինդ, խիղճը արարքիդ․․․


Գոռ Վիսեր


07․08․2018






Կարդացեք նաև

Խաղալ սեր

Ո՞վ է կարում սեր խաղալ. Այդ ի՞նչ խաղ է լուսառատ, Ամեն կայծին միշտ վարար, Հարց չի տալիս՝ սեր ու պար... Ո՞վ է ուզում միանալ, Խաղալ սիրով սի...