Ես եմ բարեկամ

Ինձ օտարներին ես եմ բարեկամ,
Այն խոր լռությամբ, որ իրենց հետ չեմ,
Ավելորդ ստից ու խաբկանքից արևահամ
Հեռու և անհաս, որ իրենց խինդը չեմ,
Այն, որ պոռթկում է խենթ արևածագին,
Բայց վայրկյան չառած անհետանում,
Դառնում թշնամի՝ բարեգութ կյանքին,
Իսկ մայրամուտին դիվահարում...


Գոռ Վիսեր


09 08 2013








Աշխարհում բարեկամությունից ավելի լավ և ավելի հաճելի բան չկա: Առանց դրա աշխարհն ասես կզրկվեր արևից:


Մարկոս Տուլիոս Ցիցերոն
(մ.թ.ա 3.01.106 - 7.12.43)

Հռոմեացի քաղաքագետ և փիլիսոփա։

Ասում են կյանքում հրաշք չի լինում...

Ասում են կյանքում հրաշք չի լինում.
ԵՎ ուր է թե հրաշք չլիներ,
Ես կդառնաի խենթ հրաշագործ
ՈՒ հրաշքներով ձեզ ինձ կմատնեի:


Հրաշք լինում է առանց մեր կամքի,
Նա մեզ  տիրում է, տիրակալ դառնում,
Շղարշ է սփռում հանուն խնամքի
ՈՒ այդ հրաշքը ծնունդ է դառնում:


Ծնվում է մի լույս, հուսառատ երազ,
Այն երազներից, որ մեզ են պաշտում,
ԵՎ մենք պոռթկում ենք՝ ահա մի սազ,
Այսօր այդ սազով ժպիտն է ցնծում:


Ժպտացեք անխոս, դուք լոկ ժպտացեք,
ԵՎ գագաթները ծնկի են գալու,
Ճեմելու ենք մենք՝ սիրով խենթացեք,
Բորբ երջանկությունը մեզ է դառնալու:


Գոռ Վիսեր

02 08 2013





Հատված Հովհաննես Շիրազի (Օնիկ Կարապետյան, 27.04.1914 - 14.03.1984) <<Հրաշք>>  բանաստեղծությունից:



Երազիս մեջ դուռը զարկին
- Ո՞վ է ասի ներսից ես,
Դրսից ինչ որ պառաւ մի կին
Ասաց «Մատաղ լինեմ քեզ»...

Մի կտոր հաց ողորմացիր,

Աղքատ կին եմ, որբ, անտեր,
Ու ես իսկույն դուռը բացի՝
Հրաշք... մեռած մայրիկս էր:

Սարսափեցի, բայց գիրկն ընկա,

Մայրս ասաց, «ես եմ, ես,
Քեզ փորձելու համար եկա,
Հո չի՜ փոխել կյանքը քեզ:

Մուրացկանի տեսքով եկա,

Որ աշխարհն էլ իմանա՝
Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,
Թէ՞ մեռել է ինձ հետ նա...»


Սիրո ելևէջ

Անխոս սիրելով իմ ողջ աշխարհը՝
Սիրեցի հենց քեզ, ես քեզ պաշտեցի...


Շնչեցի անվախ՝ քեզնով ապրեցի,
Բորբ երազներում քեզ պատկերեցի...


Քեզ դարձրեցի գեղեցկագույն դշխուհի,
Սիրո խենթ ափին մեզ խարսխեցի...


Չկռահեցի՝ արևի խաղն ամենքին,
Կդառնա ժպիտ հենց քո շուրթերին...


Ինձ չի ակնարկի, քեզ սեր կբաշխի
ԵՎ գիշերվա լույսին ինձ քեզ կմատնի...


Գոռ Վիսեր

14 07 2013

Այսպիսին է կյանքը

Խելագառ հոգուն դարման չես դառնա՝
Երազները էլ չեն ցնծալու,
Մահամերձ է խենթ աշխարհը,
Բարին բարեգութ էլ չի դառնալու...
Չեն երգելու սոխակները թախծոտ,
Անցյալն ու ներկան դարձել են երկչոտ,
Գալիս են գնում խոսքեր անհորդոր.
Այսպիսին է կյանքը՝ պայքար  է լուսավոր...


Գոռ Վիսեր

05 07 2013

Հիշեք անկեղծ, բարի մարդուն...

Հիշեք անկեղծ, բարի մարդուն՝
Դուք դրանով ձեզ եք պատվում,
Բարի խոսքը հիշեք անխոս՝
Դրանով խոհեմ ձեզ եք զսպում...
Մի մոռացեք բարի լուրը՝
Ձեզ է տալիս խնդուն հուրը...
Բարի եղեք, մի՛  վհատվեք,
Ձեզ բարեգութ մի հուր դարձեք...


Գոռ Վիսեր

26 06 2013

Իմ բարևը թող որ լսի ամեն ոք

Իմ մեռնելը  թող լաց չտա ոչ ոքի,
Թող որ ժպտան շուրթերթվ արևի,
Հարսանիքի ծափ ու ծիծաղ թող թնդա,
Թող զնգա զանգը բարևի՝ չզլանա...
Իմ բարևը թող որ լսի ամեն ոք,
Ցավ չբանա, չտանջվի էլ ոչ ոք,
Իրիկնամուտին աղոթք իջնի սրտերում,
Մահվան բոթը ավետ բերի հուշերում:
Թե գա մի օր՝ անսահման և անողոք,
Երկինք երկիր իրար առնեն անմորմոք,
Ոս կդառնամ, կբաժանեմ իրարից,
Մահվան ցոլքն իմ մեջ կառնեմ ամենքից...


Գոռ Վիսեր

08.01.2012

Ապրել ու մեռնել

Ապրել ու մեռնել, ուրիշ ոչինչ,
Հասկանալ, որ հուշ է ամեն ինչ,
Սիրտը ճմռել, թոթափել սերը,
Ապրել քարացած՝ ինչպես անտերը:
Դառնալ ուրվական, պատրվակ փնտրել,
Դառնալ ետ՝ կյանք, ահաբեկել,
Ասել ճշմարիտ մի ելևէջում,
Ես սիրում էի, քեզնով էի ապրում:
Դե դու գուցե անհոգ թախծես՝
Ես ետ չեմ գա՝ խիղճս էր աներես,
Կբանամ հեռվին, նոր խիղճ կփնտրեմ,
Գուցե հոգուս հանգիստ ավետես...
Գուցե բարիշենք սև քողի ներքո,
Անցյալից ներկա նոր կամուրջ կապենք,
Դառնանք դրկից, թեկուզ՝ թշնամի,
Բայց հարգենք, սիրենք իրար մարդավարի...


Գոռ Վիսեր


13.12.2012



«Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել»:


Գարեգին Նժդեհ

(1.01.1886 - 21.12.1955)


Հայ պետական և ռազմական գործիչ,  

 քաղաքագետ-իմաստասեր։

Եկա, գնացի...

Կյանքը ալեկոծ՝ մի մեծ փոթորիկ,
Ցավերը մեջքին՝ մեկմեկու հառնած,
Ինձ այցելեցին, ճզմեցին մեղմիկ,
Հետո ասացին՝ բախտս է ուշացած...
Սիրեցի մեկին՝ տղան աղջկան,
Ինձ ապտակեցին երազներս ողջ,
Անճար գամվեցի հրե մակույկին
Պարուրվեցին իմ մեջ հուզմունքներն ամբողջ...
Սիրեցի մյուսին՝ եղբայրը քրոջը,
Ինձ աքսորեցին զգացմունքներս խենթ,
Համարեցին ինձ մի վտարանդի,
Փոշուն մատնեցին անհատակ, անհերթ...
Գուցե եկել է աշունն իմ վերջին,
Վերջին տերևաթափը անցորդիս շեմին,
Այո՛,  սլացան, չնկատեցի,
Իմ կյանքն էլ այս էր՝ եկա, գնացի...


Գոռ Վիսեր


22․11․2012



Հատված Պարույր Սևակի <<Մարդը ափի մեջ>>  ժողովածուի <<Զարմանում եմ >> բանաստեղծությունից:

Ես, ճիշտն ասած, զարմանում եմ շա՜տ բաներից, 
Քիչ լավի հետ՝ ամեն տեսակ վա՜տ բաներից, 
Բայց ուզում եմ միայն մեկով բավարարվել՝ 
Ա՛յն հոգնատանջ ճամփորդի պես այսօր վարվել, 
Որ հոգնելով ճամփաներից՝ 
Ջարդ ու փշուր կանգ է առնում 
Եվ չի նայում առաջ, վար-վեր
Ու հայացքով ետ չի դառնում...



Մեկ օր ու հանկարծակի...

Մեկ օր ու հանկարծակի,
Դարերի խորքից՝ հենց ապագայից՝
Գույնե լույսերով ներկված-հարդարված,
Հառնեց աչքերս խեղված մի պահի.
Մի ալեկոծ, մի արբեցած,
Ինքն իրենից, ինքն իրենով պարփակված,
Ցրտահար ու տապով լիառատ
Մի մեծ մանուկ, մի քաոս շփացած,
Վառված-այրված մոխրե մի գունդ,
Մարած-մարմրած, ձիու պես խռթնած,
Լքված-լրացված, բուի պես շշմած,
ծնոտը ծռված, դունչը ծռմռված,
ՈՒ թե մի ժպիտ՝ թախծով համեմված,
Կար նաև լաց անմեղացած,
Բարո-անբարո մի պար՝ մերկապար,
Ցնցող ռոմանտիկ լույսով միատար...
Տեսա, Երա՞զ է. թվաց ինձ մի պահ,
Երևում էր հպարտ և անահ.
Ինձանից թաքուն արտասվեցի՝ ես ինձ խաբեցի,
Ստեցի առանց ամոթ, ես ինձ մատնեցի,
Դա պահ չեր անխոս՝ իրական ներկա,
Երբ տղա, աղջիկ չկան էլ հաստատ,
Չկա էլ գարուն, էլ չկա աշուն,
Ամռան տապը էլ չի զովացնում,
Միայն մի էակ՝ լերդացած անհատ,
Տարիներում մեր, տարիներում ձեր,
Մեր ու ձեր տարիներում մեզ
Այսօր փոխեց, վատաբանեց,
Դա դարձավ առիթ, հիմնարար պատճառ՝
Երիտասարդ ու մանուկ մարմնի տեր դարձան,
Որ հետո վարձով, գուցե առհավետ,
Նվեր անեն, ընծայեն հաճոյացած...


Գոռ Վիսեր


Լռության վայրկյան մտախոհ...

Լռության վայրկյան մտախոհ՝
Լռում է իրենից անկախ,
Նոր լռությամբ հուսավառվում է,
Լույս է փնտրում լռությամբ անվախ:
Ապագայից ոչինչ չկա՝
Անցյալ ու ներկա դա են վիճարկում,
Բախտի հեգնանքի խաղով անսա
Տեսնես հաղթանակն ո՞ւմ է պատկանում...


Գոռ Վիսեր





Մարդիկ սովորում են խոսել, սակայն մեծագույն արվեստը լռությունն է :



Լև Նիկոլաևիչ Տոլստոյ

(28.08.1828 - 07.11.1910)

Ռուս և համաշխարհային խոշորագույն գրող և մտածող:

Խաղացված դեր

Երկու ընկեր միասին մեկ ճանապարհ գնացին,
Մեկը սեր ուներ ալեկոծ, մեկն էլ՝ թախիծ, շրմփոց,
Լուռ քայլում էին՝ լռակյաց, լի հուշերով գնացած,
Թե թախծում էին միասին, թե սեր ասում կողք-կողքին...
Խաղաղ ամպրոպը գժվեց, ընկերներին դեմ հանեց,
Վառեց լույսը խենթ ցավի, վրա եկավ մի քամի,
Ողջ անցյալը ջնջվեց, բարին չարին հանձնվեց,
Մեկը խոցեց մյուսին՝ բորբ դաշույնը կողքինին,
Հետո արևը խամրեց, մանուկ լուսինը ցնցվեց,
Դաժան կյանքը ՝սիրահար, թողեց մի խոսք դիվահար,
Որ ընկերներ կարծեցյալ՝ աղջիկ տղա սիրեցյալ,
Այն ջերմ սերը՝ բարեգութ, դարձավ դահիճ մի անգութ,
ՈՒ խաղացված այդ դերին բորբ նվերներ ընծայեցին,
Որը խաղում են դարերով ու ցավ տալիս վիշտ սրտով:


Գոռ Վիսեր


Անցյալի մեջ ներկան եմ փնտրում...

Անցյալի մեջ ներկան եմ փնտրում,
Այն, որ դեռ պիտի լինի ապագայում,
Որ դեռ պիտի գոռա ողջ ջերմությամբ,
Հիշեցնի, որ ապրում ես այս կյանքում...
Փնտրում եմ ներկան անցյալից՝ հիմա,
Բայց ապագայում ոչինչ չեմ գտնում,
Չեմ գտնում և ինձ ներկայում անցած.
Որտե՞ղ է ներկան. ինձ չի երազում...


Գոռ Վիսեր

Սիրալիր հայացքդ բարի քեզնով է միշտ վարարում...

Սիրալիր հայացքդ բարի քեզնով է միշտ վարարում,
Իր ժպիտով վեհապանծ մեզ երջանիկ դարձնում,
Լցնում անցյալ ու ներկա՝ խաղաղությամբ վարարված,
Վերջալույսին հույս տալիս մի մեծ սիրով պարուրված...
Ինձ ավետող օր է հիմա՝ քո ծնունդն է սիրելիս,
Կապրես լույսով ու քեզնով կուրախացնես բոլորիս...


Գոռ Վիսեր

Բերկրանք

Չկա բերկրանք, ոչինչ չունեմ ուրախանալու,
Թեկուզ մի պահ բոլորից հեռու լռելու,
Ինքս ինձ՝ իմ խոհերին հասնելու
ՈՒ անցածից մոմե լույսեր հիշելու:
Չկա ոչինչ, որ  բերկրանք կբերի,
Որ թախծելուց լույսե ցողով կբուրի,
Հույս կբերի, խինդով վառված կծխի,
Հնամենի ավանդույթով կծաղկի...
Բայց կա բերկրանք հեռվում՝  ցասմամբ կարոտած,
Որ սպասում է իր գալուստին ուշացած,
ԵՎ թե կա ներկա իր անցյալով միգամած՝
Ծածուկ, բայց կկորչի այդ բերկրանքով հիացած...


Գոռ Վիսեր

Իմ անցածի, ունեցածի օրենքով...

Իմ անցածի, ունեցածի օրենքով
Ողջ կարոտս ինձ է պատել անողոք,
Խենթ ցավերը, բորբ ցավերը՝ միակալ,
Ինձ են պատել՝ խելագարված իրենցով:
Ինձ է մատնվել՝ մատնվածի թրթիռով,
Ողջ հավատս՝ հավատացած ճիշտ ստով,
Որ անցյալի, այն անցյալի բորբ խորքից
Չունի ոչինչ ունեցածից, իր կամքից:
Իսկ հույսերը՝ շփացած իրենցով,
Ողջ անցյալը ցանքս են տվել մի շնչով,
Չեն իմանում ո՛չ ինձ, ո՛չ  մեզ՝
Մոռանալով իրենց ու ձեզ...
Իմ անցածի, ունեցածի օրենքով
Նոր օրենք է փռվել հեռվում՝ աներեր,
Որ, անցյալի կորուստներում մեկտեղված,
Մենք էլ կվերածվենք վարկյանի՝ գնացած...


Գոռ Վիսեր




Մի՛ սպասիր, որ ամեն ինչ ավելի հեշտ, պարզ ու լավ կինի։ Չի լինի։ Դժվարությունները կլինեն միշտ։ Սովորի՛ր երջանիկ լինել հենց հիմա։ Հակառակ դեպքում չես հասցնի։

Մեջբերում ֆրանսիական ֆիլմից՝ «1+1»:



Իմ սիրո մեջ քեզ ոչինչ չկա...

Իմ սիրո մեջ քեզ ոչինչ չկա,
Դու ես իմ սերը, էլ ի՞նչ քեզ տամ.
Թե հարստություն քեզ համար կա,
Այդ ամենի մեջ արժեքավորն է սա...
Իմ սիրո մեջ քեզ ոչինչ չկա՝
Այս ամենը քեզ է պատկանում,
Ադամանդակուռ մի ամպրոպ է սա՝
Ցնծացող տարափը սրտիդ է շաղվում...


Գոռ Վիսեր

Խաղալ սեր

Ո՞վ է կարում սեր խաղալ.
Այդ ի՞նչ խաղ է լուսառատ,

Ամեն կայծին միշտ վարար,
Հարց չի տալիս՝ սեր ու պար...
Ո՞վ է ուզում միանալ,
Խաղալ սիրով սիրահար,
Անցյալ-ներկա, լույս անշար,
Խոսք է ասում լուռ, անբառ...
Խաղ ու շահում ես մի փոքր սեր,
Պարտվողին էլ արտասվող նվեր,
Պատասխաններ բազում, միալար,
Հույսեր բարի, խելագար...


Գոռ Վիսեր

Սիրել ո՞վ գիտի, ո՞րն է սիրելը...

Սիրել ո՞վ գիտի,  ո՞րն է սիրելը.
Ով գին է փնտրում, ով գնահատում,
Ամեն խնջույքի սիրո գովք անում
ՈՒ հետո սիրուն անմիտ համարում:
Խելակորույս անուրջների մեջ
Փնտրում են իրենցը՝ մի ճերմակ էջ,
Հետո փոշմանած խղճին են նայում,
Երբ հասկանում են՝ իրենց են մատնում,
Սերը քո սրտում է, հայացքիդ մեջ,
Սերը քեզ սիրում է, երբ սիրում ես դու քեզ...


Գոռ Վիսեր

Ավաղ բորբոքվել է

Ինձ կարեկցողին ես եմ կարեկից,
Ե՛Վ ես, և՛ դու, և՛ նա,
Դա գիտակցողն ենք, այս կյանքից,
Բայց հաճույքները նրա
Կարծես մաղում են այս ամենը ամենքից:
Ինձ արհամարհողին արհամարհաննքն է դրկից,
Իմ անկեղծ սերը ձեզ, ահա՛,
Կյանքի օրենքն է այդպես այս պահից,
Մի ընծա է ձեր խղճին դա.
Ավա՜ղ, բորբոքվել է խրախճանքը մի կայծից...


Գոռ Վիսեր

Ամեն առավոտ՝ հեռվում կուտակված...

Ամեն առավոտ՝ հեռվում կուտակված,
Այն հույսերով՝ թեկուզ միգամած,
Որ կերուխումին իրենց հմայքով
Նոր երազներ են  ծնվում կարոտով,
Մի խենթուկի եմ տեսնում գլխիկոր...
Մեծ ու այլայլված աչքերի միջից
Խամրած անցյալի լույսն է ցոլում,
Որն աղջամուղջին՝ լքված բոլորից,
Իրենից անկախ զրույց է անում...
ՈՒ թե զեփյուռը սուլում է մեղմիկ,
Իսկ արևները նոր լիցք են տալիս,
Այդ նույն հեռվում լացում է մի փոքրիկ՝
Նա իր խենթուկին է ման գալիս...


Գոռ Վիսեր




Գտնված երազ


Ռեժիսոր՝ Հովհաննես Դիլաքյան


1976 թվականի հայկական արտադրության 

մուլտֆիլմ, արտադրված 

Համո Բեկնազարյանի անվան 

Հայֆիլմ  կինոստուդիայում։










Փոքրիկ աղջիկը ուղևորվում է՝ գտնելու իր 

պապիկի կորած քունը։Հայտնվում է նկարների 

կախարդական աշխարհում, ծանոթանում է 

հեքիաթային արարածների հետ։ Երբ 

վերադառնում է, պապն արդեն քնած է լինում։

Զինվորի կյանքը հույս է ու հավատ...

Զինվորի կյանքը հույս է ու հավատ՝
Միայն քո կողքին, քո նուրբ շուրթերում,
Մի վեհ հեքիաթ է՝ խինդով լիառատ,
Քո՛ ծնողական ոսկե հայացքում:


Աշնան մի խաղ է՝ գարնան ծնունդով,
Մարմարե պար է՝ հորդացած սիրով,
Զինվորի կյանքը պիրկ է՝ առնական,
Մոր համբույրներով, հայրական ծեծով:


Վիսեր Գոռ

08.09.2008


Ծփում է ծովը

Ծփում է ծովը, ծփում՝ լալ գալով,
Ծփում է ծուխով, ծփում՝ դողալով,
ՈՒ մեկ էլ լռում հեզ մթության մեջ,
Հետո չարանում՝ վառվելով անշեջ:
Նորից ծփում է, ծփում՝ խենթ խաղով,
Ծփում՝ դառնալով անսասան կորով,
Անվերջ ծփում է, ծփում-ծփծփում,
Ծփում՝ հույս տալով, ծփում, փրփրում...


Վիսեր Գոռ

25.05.2009


Հովհաննես Այվազովսկի   «9-րդ ալիք» 
Կտավը գրվել է 1850 թվականին

Տխուր երեկո՝ վտիտ և ճահճոտ...

Տխուր երեկո՝ վտիտ և ճահճոտ,
ՈՒ լուռ խոստումներ, հեքիաթ և որոտ,
Նայում ես ինձ այնպես տագնապով՝
Կարծես ոճիր եմ սիրող իմ սրտով...
Ամպրոպ ու կայծակ, հեծկլտող մի ծով,
Ու օտարամոլ անծանոթ մի հով
Ինձ գիրկն է առնում՝ երկնի կապույտով,
ՈՒ օրորում են մահվան ծույլ խաղով:
Իսկ դու՝ չարակամ հայացքի ներքո,
Անցյալին մատնում ես խոսքերով սիրո,
Մի ողջ ազատություն՝ սիրո գրգիռով,
Ե՛Վ օրոր, և՛ շորոր, և՛ պտույտ հույսերով:


Վիսեր Գոռ

Ես ցավինն եմ, ցավը՝ իմը...

Ես ցավինն եմ, ցավը՝ իմը,
Մենք ընկեր ենք երկուսով,
Ես կաղում եմ, նա գալիս է
ՈՒ հաղթում է իր ահով:
Ես մահինն եմ, մահը՝ քոնը,
Ցավ բարեկիրթ, վեհերոտ,
Ո՞րն է կյանքի մեծ կանոնը,
Երբ տկար ենք երկուսով...
Հույսը մերն է, մենք՝ հույսինը,
Ճահճակոլոր քո գրկում,
Ո՞րն է մերը, Ո՞րը՝ ձերը,
Կյանք՝ մեծամեծ, Ձեր սրտում...


Գոռ Վիսեր

20.01.2010

Հավատում եմ

Մութ է ու խավար՝ մեզ է բաժանում,
Կարոտ ացյալից ու վաղաժամկետ,
Խորհրդի խաղով նուրբ մեզ է շահում,
Լուռ ուղղում է դեպի անցակետ:
Բայց ո՞ւր է տանում ճամփան այց ճղճիմ,
Երբ քեզ չեմ տեսնում լույսով ահագին,
ՈՒ ճեմող, սուլող զեփյուռի ահով,
Խոնարհ հայացքով՝ վախենում կրկին:
Մի՞  թե անջրպետ կգա՝ չի անցնի,
ՈՒ ես կփագվեմ անցյալում կրկին,
Աղոտ երազով հուր կվարարի,
Քուն կպատի հուշերի կողքին,
Նորից ու կրկին մի էջ կփագվի,
ՈՒ էլ չենք տեսնի՝ անգո կթվանք,
ԵՎ թե ցավն էլ չփարատվի,
Անցյալից եկող հեքիաթ կմնանք...
Մեզ չեն հիշի, չենք հիշի և մենք,
Թեկուզ և հարյուր տարի էլ ապրենք
Կեղծիքի գրկում՝ շահից շփացած,
Իրար կուրանանք՝ կեղտով հագեցած:
Բայց հավատում եմ, որ՝ մի օր հանկարծ,
Վառվող աստղերը կթափվեն կրկին,
ՈՒ մենք արբեցած՝ մեզնով գինովցած,
Մեր առասպելով կվառվենք մթին...


Գոռ Վիսեր


Երազները՝ մերկ, գալիս են տխուր...

Երազները՝ մերկ, գալիս են տխուր,
Նոր հեքիաթ են պատմում լուռ թախծով,
ԵՎ տարածվում են ամենուր,
Ցավոտ անցյալ են դառնում կարոտով:
Ահա՝ հոնքուր լալիս է հոգիս,
Գժվել է կյանքն այս աշխարհից,
Մի նոր ղողանջ է հառնում սրտիս,
Բնության մի սեր տանջվում է ցավից:


 Գոռ Վիսեր


Մարում է հույսը

Մարում է հույսը,
Մարում՝ խելագառ հայացքի խաղից,
ՈՒ առանց հնչյուն ձայներ են լսվում,
Լսվում ու լռում:
Մարում է հույսը,
Մարում՝ ճահիճներ ոտնակոխ արած,
ՈՒ առանց ցավի մի վիշտ է ձայնում,
Ձայնում ու ժպտում:
Մարում է հույսը,
Մարում՝ օտարածին լույսին հառնված,
ՈՒ սիրո խաղից մի հուր է ծնվում,
ծնվում ու գժվում...


Գոռ Վիսեր

Հիասթափություն

Ես քեզ սիրեցի ու արտասվեցի,
Քո սրտում ես ինձ թաքուն մատնեցի,
ՈՒզում էիր ժպտաի՝ մեղմիկ ժպտացի,
Քո խաղերից մի վիշտ շահեցի:
Ինձ զարմացրեցի՝ քեզ էի երազում,
Անուրջներում ալ վարդեր էին բուսնում,
Շատ երազեցի, հիասթափվեցի,
Ինձ համար՝ քեզ հետ, հուշեր թողեցի...
Անցյալի խորքից լույսեր են վառվում,
Վառվում են մարում՝ աչքով են տալիս,
Երբ ինձ են հասնում՝ այլայլվում, խամրում,
Քո ձայնով անգութ ցավեր են լալիս...


Գոռ Վիսեր

Ինձ ու քեզ

Քո խոսքերի մեջ թախիծ եմ գտնում,
Այն, որ մոլորվել է՝ խենթությամբ վառված,
ՈՒ անուրջներիդ մշուշն եմ տեսնում՝
Անջրպետ դարձած անցյալի համար...
Հեռվում մի լույս է վառվում ամոթխած,
Մեկ էլ մարում է առանց պատճառի,
Մի նոր ծիլ է տալիս այլայլված՝
Նոր սլացքներով խռպոտ մարմարի:
Թեժ այրվածքներ քեզանից իմ մեջ,
Մրմուռ հայացքով բոցում են անշեջ,
Ես քեզ եմ տեսնում, մեր պատկերը, մեզ,
ՈՒ այն պայծառը, այնքա՜ն աներես...
Չկա վեհություն՝ չգիտես ինչու,
Ե՛վ ես, և՛ դու, իրար, մեկմեկու,
Սա ինձ ու քեզ ցավով լուռ լալու,
Մի մեծ պարգև ողջ կյանքում ահարկու:


Գոռ Վիսեր


Ինչ է սերը՝ օրական...

Ինչ է սերը՝ օրական,
Լույս է բերում, հմայում,
Հետո մատնում՝ անհատական,
ՈՒ ամեն ինչ մոռանում...
Լուռ ցավ ու վիշտ՝ անմահական,
Ընկեր դարձան, հեռացան,
Ո՛Չ սեր, Ո՛Չ ցավ իրական,
Ո՛Ւ խաբեցին, Ո՛Ւ անցան...


Գոռ Վիսեր

Քեզ ճանաչեցի

Մոլորյալի պես քեզ ճանաչեցի,
Գարնան բուրմունքով մեզ վարարեցի,
Հետո ցնծացի ու ամաչեցի՝
Ամբողջ ցասումով ինձ քեզ մատնեցի:
Թե ինչ շահեցի, ես ինձ խաբեցի,
Ինձ դավաճանած՝ ես արտասվեցի,
Ցավոտ ոսկորս թաքցրեցի,
Սիրտդ մշուշով պարփակեցի...
Ես սխալն եմ՝ քոնն եմ արդեն,
Քո ճշմարիտ սիրտը իմ մեջ,
Ես կեղծիքն եմ՝ քեզ հուր արդեն,
Քո պարզերես բիծը իմ մեջ...


Գոռ Վիսեր

Այսօր լույսն եմ փնտրում երազիս...

Այսօր լույսն եմ փնտրում երազիս
ՈՒ լոկ երազում երազ եմ փնտրում,
Լուռ ունկնդրում կատակը կյանքի
ՈՒ կյանքով մեկ մի խաղ ահարկում:
Անվերջ երազում խաղ եմ ահարկում,
Լուռ ահարկելով՝ երազիս հառնում...


Գոռ Վիսեր

Երբ դու ես սիրում, քեզ սեր չի հասնում...

Երբ դու ես սիրում, քեզ սեր չի հասնում,
ՈՒ անտանելի անհոգ օտար է թվում,
Երբ քեզ են սիրում՝ սեր չես ճանաչում,
Բայց այնքան կարոտ ու ցավ ես զգում...
Ակնթարթը թաքուն երազ է պատմում
ՈՒ կյանքի փեշը իրենով փագում,
Խաղաղոտ հոգին մրրկածուփ ափում՝
ՈՒնայնաբար իրեն անցյալին մատնում...


Գոռ Վիսեր




Նորից մի մրմունջ

Թե սիրում ես, սիրում ես հենց քեզ,
Այն մռայլության օտարության մեջ, 
Որ թախծում էր, թախծում՝ թանկագին,
Իր կարոտով գինարբուքի մեջ:

Ա՛յո, երազ էր, գուցե հորինվածք,
Այն երրջանիկը իմ սրտում՝ խոհեմ,
Ցնդեց անպատճառ՝ կոտրեց կամուրջը,
ՈՒ վերացան կատակն ու լուրջը...

Ես քեզ սիրում եմ, սիրում ամոթխած,
Ինչպես կաթնագույն լույսե շողի տակ
Իմ հեքիաթները կբեմեին տոգորված,
Փրկելու իմը՝ խենթությունն անհատակ:

Ես օդում եմ՝ ցնդված քեզնով՝
Քո անուրջներում ինձ որոնելով,
Բայց զուր է անկասկած՝ եղերական,
Նորից մի մրմունջ, հրաշք մոգական...


Գոռ Վիսեր

29.05.2010



Օրը մեկ անգամ քեզ մոտ ես կգամ...

Օրը մեկ անգամ քեզ մոտ ես կգամ,
Թե մոռանամ ու հանկարծ չգամ,
Իսկույն կվազեմ ու համբույր կտամ,
Թեկուզ մոլորվեմ, ուղին մոռանամ:
Թե ինձ չներես՝ ինձնից նեղանաս,
Քնքուշ կգրկեմ, սրտիդ կբանամ,
ԵՎ երեկոյան երկնքում՝ անհաս,
Քեզ սիրելու հրավեր կգամ:
ՈՒ թե դա էլ՝ հոժար այս կյանքից,
Գլուխը կախ, թաքուն բոլորից
Ինձ ու քեզ վանի իրարից,
Իսկույն կձուլվեմ, կծնվեմ քեզնից:


Գոռ Վիսեր

Երբեմն դու քեզ մոռացիր...

Երբեմն դու քեզ մոռացիր՝
Հիշելով միայն զարմացիր,
Որ աշխարհը մերկ է առանց քեզ,
ՈՒ ծանրանում է քո սրտով՝ հեզ.
Դու էլ կաս այդ պահին,
Երբ աշխարհը սեր է փնտրում ահագին...


Գոռ Վիսեր

Սերը սուտ է...

Սերը սուտ է՝ անպատեհ,
Երբ աշխարհը խորթ է՝ վեհ,
Ինչքան բացեր կան կյանքում,
Որ ծնվել են երազում:
Ես տեսել եմ մի կարոտ
Անհաս կյանքում այն աղոտ,
Որ մի կտոր սեր է հորդ
Մարմանդ քարին խորդուբորդ...


Գոռ Վիսեր

09․04․2007

Սիրո արատը

Սիրո արատը ինձ է պատկանում,
Որպես մրուր մի ողջ անցյալի,
Ամբողջ աշխարհի խինդը կուտակված՝
Սիրառատ ցավով ինձ է պար գալիս...


Գոռ Վիսեր

Ո՞Ւր են տարել ինձ անուրջները քո...

Ո՞Ւր են տարել ինձ անուրջները քո,
Երբ իմ ռոմանտիկ աշխարհը վտիտ
Հօդս է ցնդել, դարձել է անգո,
ՈՒ ես խենթացած, գերված մութ շողքիդ՝
Մրսում եմ անհույս՝ չկամ էլ կողքիդ...
Ճոճվում ես անգութ, էլ չես ճոճում մեզ,
Ժպտում ես բարդույթ՝ բարդվել ես քեզ,
Արդար ես կարծես՝ արդարությամբդ հեզ,
Փագվել ես իմ մեջ, չեմ գտնում էլ քեզ...


Գոռ Վիսեր



Համբույր

Համբո՛ւյր, ում շուրթին, ում այտին ապտակ,
ՈՒմ կողքին մի վիշտ, կարոտ անհատակ,
Մի բորբ երազ՝ տանջահար արված,
Ալ-կարմիր շնչով՝ հույզով քարացած:
Համբո՛ւյր, ում ցավով, ում սրտում փափագ,
ՈՒմ համար կորով, ում հոգում պապակ,
Մի լույս՝ հուսավառ, սիրասուն մի բառ,
Անծանոթ դրկից, սիրառատ մի տառ:
Համբո՛ւյր, գուցե և հեգնանք,
Գուցե ճղճիմ մի պարսավանք,
ՈՒմ համար ժպիտ, ում համար խավար,
ՈՒմ համար խենթություն՝ անդադար...


Գոռ Վիսեր


Քեզ համար

Գարնան շնչով, ծաղկի բույրով
Սեր եմ բերել քեզ համար,
Անմահական պաղ ջրերի
Զովն եմ բերել քեզ համար:
Քաղցր շնչով, մրգե հյութով
Լույս եմ բերել քեզ համար,
Էլ ի՞նչ կուզես, գուցե ժպիտ,
Դա էլ է քոնը միշտ վարար...


Գոռ Վիսեր

Սիրո մասին

                            
Սիրո անունը լսելիս մարմինդ դողում է,
Չգիտես ինչու, ով է մեղավոր,
Նրա հայացքին նայելիս շուրթերդ լռում է,
Ի՜նչ երազ է սա՝ փառավոր:
Սերը մի հուր է՝ սիրել է ուզում,
Թե դու ատում ես, միշտ քեզ է հուզում,
Սերը մի բույր է՝ բուրմունք է ուզում,
Թե չես բուրում՝ քեզ է փլուզում:
Սերն ուրվական է քո՛ կողքին, քո՛  մեջ,
Թե չես նկատում, փագվում է մի էջ,
Կյանքի մի ընթացք, ավարտն ամենի,
Բայց ծիլ է թողնում մի նոր բարևի:
Սերը մի խինդ է՝ ժպիտը դեմքիդ,
Թե ժպտուն չես՝ թախիծն հայացքիդ,
Սերը զեփյուռ է՝ երբեմն ահագնացող,
Երբ մենք հյուր ենք անցնող-գնացող...

 Գոռ Վիսեր 

18.10.2009                                              
                                                                                                                                                                                                                                                                                                    

          

Կարդացեք նաև

Խաղալ սեր

Ո՞վ է կարում սեր խաղալ. Այդ ի՞նչ խաղ է լուսառատ, Ամեն կայծին միշտ վարար, Հարց չի տալիս՝ սեր ու պար... Ո՞վ է ուզում միանալ, Խաղալ սիրով սի...