Սիրեք միմյանց
Նեղանալ և չսիրե՞լ, չէ ՛, պարզապես չի կարելի,
Ինչպես ժխտական չը հնչյունը արտաբերել,
Մեջքով պտտվել` վերաբերմունքով անկարելի,
Ինչպես ժխտական չը հնչյունը արտաբերել,
Մեջքով պտտվել` վերաբերմունքով անկարելի,
Չի ՛ կարելի, սիրեք միմյանց, պետք է սեր նվիրել...
Հիշո՞ւմ եք այն պայծառ օրը, այո այդ օրը,
ԵՎ ժպիտը սահում է Ձեր ամոթխած երեսին,
Որքան մոգական է զգալ անցածը ինչպես նորը,
Երբ իրական է կարոտը, սերը գիտի իր կեսին:
Նեղանալ և չսիրե՞լ, չէ ՛, պարզապես չի կարելի,
Ինչպես չհարգել ինքնությունը սեփական եսի,
Դա թերություն է անկարող մտքի` անտանելի,
Դու խենթ ես իմ աղջիկ
Դու խոնարհեցիր սիրտս այն մի հայացքով,
Ում տեսել եմ երազներում իմ հրաշագործ
Ով ինձ սովորեցնեւմ էր ապրել, չլինել անփորձ։
Ու դու չգիտես, որքա՛ն առավել, որքա՛ն անվեհեր,
Հույզերով սննեց, դեպի ապագա մի կամուրջ ձոնեց,
Ու ես քայլեցի դեպի այն լույսը, որտեղ սեր էր ու միայն սեր,
Սիրուն պատկեր էր՝ այնտեղ դու էիր և զեփյուռ բուրեց․․․
Դու խենթ ես իմ աղջիկ, դու ես, քո շունչն եմ ես,
Քո գերող ժպիտը, որ գրկեց ինձ և նվիրեց քեզ,
Խենթ ես դու՝ ինձ տարար քեզ հետ, քո կամքից անկախ․․․
ԵՎ որտեղ եմ հիմա ես․ Արև՞ է, թե՞ կաթիլների շաղախ․․․
Գոռ Վիսեր
15․07․2021
Հաղթողը ես եմ
Նոր օրվա պես` ամեն բացվող լույս,
Ակնթարթներ է բերում` անկախ մեր կամքից,
ԵՎ վեր է հանում, տապալում վախից,
Անցյալ դարձնում թե ՛ հավատ, թե ՛ հույս...
Ե ՛Վ ո ՛չ մի ընթացք, և ՛ ո ՛չ մի տրտունջ,
Ե ՛Վ ո ՛չ մի խոսք, ոչ քա ՛յլ լուռ ու մունջ,
Չի դառնա դադար, չի դառնա հնար,
Այլ խոհեմ հաղթող մի վստա ՛հ պայքար:
ԵՎ թող ծիծաղեն, բոյկոտեն անկիրթ,
Դառնան չարագործ, խեղեն միտքը բիրտ,
Հաղթողը ե ՛ս եմ, ե ՛ս եմ` հարատև,
Չկա ՛ մեկ կասկած, չկա ՛ երկրորդ և...
Գոռ Վիսեր
31.05.2021
Subscribe to:
Posts (Atom)
Կարդացեք նաև
Խաղալ սեր
Ո՞վ է կարում սեր խաղալ. Այդ ի՞նչ խաղ է լուսառատ, Ամեն կայծին միշտ վարար, Հարց չի տալիս՝ սեր ու պար... Ո՞վ է ուզում միանալ, Խաղալ սիրով սի...
