Հաղթողը ես եմ

Նոր օրվա պես` ամեն բացվող լույս,

Ակնթարթներ է բերում` անկախ մեր կամքից,

ԵՎ վեր է հանում, տապալում վախից,

Անցյալ դարձնում թե ՛ հավատ,  թե ՛ հույս...


Ե ՛Վ ո ՛չ մի ընթացք, և ՛ ո ՛չ մի տրտունջ,

Ե ՛Վ ո ՛չ մի խոսք, ոչ քա ՛յլ լուռ ու մունջ,

Չի դառնա դադար, չի դառնա հնար,

Այլ խոհեմ հաղթող մի վստա ՛հ պայքար:


ԵՎ թող ծիծաղեն, բոյկոտեն անկիրթ,

Դառնան չարագործ, խեղեն միտքը բիրտ,

Հաղթողը ե ՛ս եմ, ե ՛ս եմ` հարատև,

Չկա ՛ մեկ կասկած, չկա ՛ երկրորդ և...


Գոռ Վիսեր

31.05.2021





 

Կարդացեք նաև

Խաղալ սեր

Ո՞վ է կարում սեր խաղալ. Այդ ի՞նչ խաղ է լուսառատ, Ամեն կայծին միշտ վարար, Հարց չի տալիս՝ սեր ու պար... Ո՞վ է ուզում միանալ, Խաղալ սիրով սի...