Դու խենթ ես իմ աղջիկ


Քեզ սիրեցի առանց խոսքերի, անբառ աչքերով,

Դու խոնարհեցիր սիրտս այն մի հայացքով,

Ում տեսել եմ երազներում իմ հրաշագործ
Ով ինձ սովորեցնեւմ էր ապրել, չլինել անփորձ։
Ու դու չգիտես, որքա՛ն առավել, որքա՛ն անվեհեր,
Հույզերով սննեց, դեպի ապագա մի կամուրջ ձոնեց,
Ու ես քայլեցի դեպի այն լույսը, որտեղ սեր էր ու միայն սեր,

Սիրուն պատկեր էր՝ այնտեղ դու էիր և զեփյուռ բուրեց․․․
Դու խենթ ես իմ աղջիկ, դու ես, քո շունչն եմ ես,
Քո գերող ժպիտը, որ գրկեց ինձ և նվիրեց քեզ,
Խենթ ես դու՝ ինձ տարար քեզ հետ, քո կամքից անկախ․․․
ԵՎ որտեղ եմ հիմա ես․ Արև՞ է, թե՞ կաթիլների շաղախ․․․

Գոռ Վիսեր
15․07․2021



Կարդացեք նաև

Խաղալ սեր

Ո՞վ է կարում սեր խաղալ. Այդ ի՞նչ խաղ է լուսառատ, Ամեն կայծին միշտ վարար, Հարց չի տալիս՝ սեր ու պար... Ո՞վ է ուզում միանալ, Խաղալ սիրով սի...