Անցյալներից միայն ներկաներն են կարևոր, Որ անձրևներ են բերում ծարավդ հագեցնեն, Բազում մտքերով՝ խորհուրդ դարձած ալևոր, Փարվում են քեզ, որ խիղճդ ապրեցնեն։ Մարդուն սարքեն մարդ, հույսը՝ ապագա, Ակունք դառնան արշալույսին պարզկա, Մանկան ճիչը ուղերձ՝ շուրթին ամենքի, Օրորոցում ծաղկեցնեն փրկությունը մենքի․․․ Շփոթ նվագով բոցոտ խնջույքում, Անխոս կարոտով գիշերում անքուն, Անցյալները անբառ մեզ հյուր են գալիս՝ Մեզ որդեգրելով պատիվը զրնգուն․․․