Եդեմի սիրով

Այն մերկ հույզերը՝ քեզ ալեկոծած,
Նույն խոհերի շշուկին հառնած,
Որ գուրգուրում են լայն փեշը բաց՝
Շփոթ մի խաղով անցած-գնացած,
Մեզ հյուր են բերում և հյուրընկալում՝
Նեղ և երկար փողոցով կարոտի,
Ամեհի ձայնով լուռ բացատրում,
Մեզ փնովում են աղմուկով որոտի․․․
Նորից և նորից, այն լուսաբացին,
Որ հարազատ է, այնպե՞ս քաղցրագին,
Մեղմ դայլայլով, ժրաջան եռանդով,
Նոր հույս է ձոնվում կրկին և կրկին․
Սիրեք անճար, սիրեք խնդագին,
Մեղմագին սահեք երջանիկ սահքով,
Հանդիպում դարձեք հեքիաթագին,
Հավերժագին պարուրվենք եդեմի սիրով․․․


Գոռ Վիսեր


20․07․2018


Շահը քոնն է

Երբ մենակ ես ու տխուր,
Խոսքդ խորթ է առանց լուր,
Խուլ ու համր՝ քո կողքին,
Կյանքդ ոչինչ է՝ էժանագին․
Պապանձված բերանում
Չկան խոսքեր հուսատու,
Որ քեզ սիրեն՝ թեկուզ խենթ,
Դառնան կետեր լուսատու․․․
Շահը քոնն է իմացի,
Ես օտար եմ հասկացի,
Բոսոր կյանք է միալար՝
Կեղծիք ու սեր միասին․․․


Գոռ Վիսեր


23․01․2010


Զինվորի մտորումներ

Գուցե ոլորուն ճանապարհներն այս
Ինձ էլ տուն բերեն, մա՛յր իմ, թանկագին,
ՈՒ ես՝ ծաղկե փունջը ձեռքիս,
Ժպիտ նվիրեմ՝ ցոլքով հավատի։
Մեղմիկ շշնջամ մութ լռության մեջ՝
Նոր շունչ ավետող, արբեցնող բույրով,
ՈՒ քո հայացքը խինդով ողողեմ՝
Մաքրագործ լինեմ խոժոռուն կյանքիդ։
Նորից խաղաղված օվկիանը սիրո
Վարարուն հոսքով շուրջդ ողողեմ,
ՈՒ քաղցր, հյութեղ հնչյունը երազիդ
Նոր նոտայով կյանք ես պարգևեմ․․․


Գոռ Վիսեր


02․05․2008


Կարդացեք նաև

Խաղալ սեր

Ո՞վ է կարում սեր խաղալ. Այդ ի՞նչ խաղ է լուսառատ, Ամեն կայծին միշտ վարար, Հարց չի տալիս՝ սեր ու պար... Ո՞վ է ուզում միանալ, Խաղալ սիրով սի...