Անհաճո իրականություն

Անհաճո իրականություն՝
Բեմական կրքով,
Ինչպես հոլիվուդյան աստղը վերջին,
Խենթ բյուր փայլերով,
Շոյացնող կրքով,
Ինչպես ջերմացնող ժպիտը ճղճիմ․..
Լուռ է այս կյանքը,
Լուռ է բայց խոսուն,
Անցորդ է թոհ ու բոհում,
Անհաճո իրականություն․․․


 Գոռ Վիսեր


20․10․2008

Աչքս շողացող քո նուրբ ելևէջին

Աչքս շողացող քո նուրբ ելևէջին՝
Շուքին է տալիս շվաքը շահագին,
ՈՒ շառաչունով շրջում շշմածին,
Շքեղ զգեստով պարփակվածին։
ՈՒ շլանում է, շոյում մեղմօրոր,
Շարժում կարոտը շահակոլոր,
ՈՒ մեկել թախծում շշնջալով՝
Շտապելով հագուրդ մի շնչով․․․
Ցավում է հիմա, ցավում՝ շխկացող,
Ողջ ճշմարտությունը շահարկող։


Գոռ Վիսեր


11․12․2008


Երեկոն իջավ

Երեկոն իջավ գինարբուքի մեջ՝
Արբեցած սիրով, տենչանքով անշեջ,
Լուռ գլորվելով փրփրեց խենթագին,
Գեղեցիկի մեջ պատկերով անգին։
Հետո զսպվեց մեղավորի պես,
ՈՒ հանկարծ ժպտաց, պոռթկաց անպես,
Սիրուց գերվածի կարոտի շնչով,
Լուսավորված հարազատ փնջով․․․
Երեկոն իջավ ինձ ու քեզ գրկում,
Աստղափայլ խաղով, անհագուրդ ցավով․
Ես հանկարծ ընկա՝ խողխողված սիրով,
Իսկ դու ննջում էիր անձայն երազում։


Գոռ Վիսեր


06․04․2010



«Աստղազարդ գիշեր»
   Այս դինամիկ նկարի հեղինակն է Վան Գոգը։ Նկարվել է 1889 թ-ի հունիսին ֆրանսիական Սեն-Ռեմի քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժվում էր։ Նա եղբորը գրում է, որ առաջվա պես կարիք չունի հավատի, այդ պատճառով էլ դուրս եկավ գիշերով տանից և աստղեր նկարեց։ Վան Գոգը այնքան էլ գոհ չէր այս աշխատանքից, այն համարում էր անավարտ: «Աստղազարդ գիշերը» կտավի մոգականության գաղտնիքն այն յուրահատուկ տեխնիկայի մեջ է, որով աշխատել է նկարիչը. աստղերը և լուսինն այնպես են նկարված, ասես շարժվելիս լինեն: Նկարը 1941 թ.-ից պահպանվում է Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում:


Վինսենթ Ուիլլեմ վան Գոգ
(30․03․1853 - 29․07․1890)
Հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և
 էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։

Ո՞ւր ես, որտե՞ղ

Ո՞ւր ես, որտե՞ղ, պայծառ ժպիտ,

Խայթող մի լույս, անմար մի խինդ,

Դու երազկոտ խենթ մի մանուկ,

Անհաս մի լույս, հեռու շշուկ։

Հիմա կարոտ, վաղը մի հույս,

Հետո գուցե խոսուն մի բույս,

ԵՎ ի՜նչ իմաստ՝ անտարակույս,

Անտերունչ է, հիվանդ, անհույս․․․


Գոռ Վիսեր


01․11․2005

Կյանքը

Կյանքը պատերազմ, ամհույս խաղաղություն,
Մի մեծ  ջրաղաց ջրազուրկ դաշտում,
Կյանքը մի երազ, իրական անաստվածություն,
Վառող արեգակ լուռ գիշերվա քնում։
Կյանքը թոհ ու բոհ, խենթ հանդարտություն,
Մարդատյաց մի խինդ՝ մոլորություն,
Կյանքը հեղհեղատ, անբոց մի հիշողություն,
Այսքան անորոշ ալ-կարմիր խնդություն․․․


Գոռ Վիսեր


17․06․2009



Երազանք

Եթե մի օր տեսնեմ քեզ նորից,
Քո սիրահար հայացքի խայթով,
Գուցե և կրկին հասկանանք իրար,
Ի հեճույք կյանքի պտույտին միալար․․․
Գոռոզ է՝ անկիրթ պահվածքդ հաճո,
Երբ երազներս են տենչում քեզ անգո՝
Շշուկ շվացնող շաղախի շուքով,
Նազող նռենու նայվածքի ներքո․․․ 


Գոռ Վիսեր


02․01․2009






«Երազանք» (Le Reve) 

  «Երազանք» կտավը Պաբլո Պիկասոյի    երիտասարդ սիրուհու` Մարի Թերեզ Ուոլթերիի դիմանկարն է: Ենթադրվում է, որ այն 1932 թ-ին  նկարվել է ընդհամենը կես օրում:«Երազանք» կտավը աշխարհի ամենաթանկ նկարներից է։ 2006թ-ին Սթիվեն Քոենը Պիկասոյի այս կտավը գնել է 155 մլն դոլարով: 














 Պաբլո Պիկասո
 (25․10․1881 - 08․04․1973)
Իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ։ 




Տյառնընդառաջ

Զվարթ լույս, կենաց ծառ բարօրության,
Սերունդ առար սրբազան տարածքից գթության,
Քո պտղաբեր օրհնանքով բյուր սրտերին,
Նորապսակ խաղով բողբոջեցիր ամենքին։


ԵՎ տոն ծաղկեց իր պարով նազենազ,
Պարտեզում բերկրանքի, վառվռուն շողուշաղով
ԵՎ պատանի, երիտասարդ կեցվածքով վազեվազ,
Ավետ բերեցին ջերմաբոց լուսե խաղով։


Խառույկ վառվեց ժպտադեմ բախտով,
Եվ զրնգաց երգ-երաժշտությունը հայոց փողի,
Վարակվեցին մեծ ու մանուկ երկնային սիրով,
Անմահացավ կտորն այդ Հայկյան հողի։


Քաղցր կապոց յուր ձեռքերին երջանկաշատ,
Շուրջպար բռնեցին  վառ հույզերով միասնական,
Ծափ ու ծիծաղ ծնվեց լիաթոք հայոց շեմին պարարտ,
Սուլեց հովը  և ճչաց մաքրամքուր խինդով մանկան։


Կենսատու ջրհորից կում առան շուրթերին,
Ալվան ծաղկունք բուսնեց, փնջեր արգասաբեր,
Սիմեոն ծերունին կյանք մաղթեց բարեբեր,
Թագ ու պսակ, զարթոնք ընծայատուր բոլորին․․․


Գոռ Վիսեր


13․02․2018


  Տրնդեզը ամենատարածված տոներից է Հայաստանում, որն այսօր պարտադիր նշում են այն ընտանիքները, որոնք նշանված կամ նոր ամուսնացած զավակներ ունեն: Տոնի պաշտոնական անունը՝ Տյառնընդառաջ է։ Պետք է նշել, որ Տրնդեզի տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ կաթոլիկները տոնում են սուրբ Վալենտինի օրը, այլ ոչ 13-ին, ինչպես շատերը կարծում են: Խնդիրն այն է , որ ըստ   Հայ Առաքելական եկեղեցական օրացույցի օրը փոխվում է Փետրվարի 13-ի  երեկոյան ժամերգությունից հետո և սկսվում է Տյառնընդառաջի տոնը:  Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը:  Մարիամն ու Հովսեփը նորածին Քրիստոսին կյանքի քառասուներորդ օրը տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ երկար ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին, հասկացավ, որ հենց նա է Տերը: Տյառնընդառաջի ծեսերն ունեն ավելի հին՝ հեթանոսական հիմքեր, ու կապված են կրակի մաքրող հատկությունների հետ: Ծեսի ժամանակ տաճարի բակում մեծ կրակ են վառում: Հավաքվում է ամբողջ ժողովուրդը՝ կոչ անելով «այրել ձմեռը»: Ձոնում են տարբեր երգեր իրենց խնդրանքների մասին։ Տների բակերում էլ են կրակ վառում, որի շուրջը առաջին հերթին պտտվում են նորապսակ զույգերը՝ ամուսնական տարազով: Հայկական հնագույն լեգենդների համաձայն այդ օրը տոնական խարույկը բարօրություն է բերում այն մարդկանց, ում այն կկպնի: Տրնդեզի տոնակատարությունն հիմնականում ուղեկցվում է հացազգիների և հացազգիներով պատրասվող կերակրատեսակների մատուցմամբ։ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի տոնի օրը՝ փետրվարի 14-ը, հռչակվել է նաև Նորապսակների օրհնության օր:

Թուրք-ազերի՝ ամոթ ու կեղծիք ժամանակի

Անկոչ թշնամին իր պիղծ պատկերով թշվառի,
Նենգ է, մի ոհմակ ապականված ոչուփուչերի․
Հիմա դարձել է մեծագույն  աղբը աշխարհի,
Բայց աղբանոցում անգամ իր տեղը չունի։


Թուրք-ազերի՝ ամոթ ու կեղծիք ժամանակի,
Արյունարբու, անարգ մի ազգ՝ մարդու կերպարի,
Որ գոյացել  է, դարձել գերագույնը նողկանքի,
Կեղտի պես ներծծվել հողում մեր հայրենի․․․


Բայց զուր է ճիվաղների ոռնոցը սնտուն,
Որ վիթխարի հեգնանք են աշխարհին ամբողջ,
Դեռ թափ են տալու բերանքսիվայր գետնին,
Մարդկությանը ապահովելով ապագա առողջ։


Գոռ Վիսեր


11․04․2016



Հայ հողում կվեհանա ազգը Հայկի

Օտար ճանապարհ՝ հեռուներին գերևարված,
Որ խոնարհաբար, հոգեկերույս և մոլորված,
Մատնում է ջուրը, հողը լեռնապար հայրերի․
Անծանոթ մի աշխարհ, առանց հույսի և բարևի։


ԵՎ ինչո՜ւ, այդպես՝ քո սուրբ հողին հակակշիռ,
Կարծես պատանդ ժամանակին անէացած,
Չի գործում ոչ մի օրենք կարգախոսով միշտ սիրիր,
Հայոց աշխարհ քո սրտում եմ՝ քեզնով հզորացած։


Արյան կանչով կկոտրենք տարածության խորթ պատնեշը,
Հաստա՛ տ գիտեմ, հայ հողում կվեհանա ազգը Հայկի,
Հայրենիքը ջերմագին բաց կտա կարոտած իր փեշը,
Հետ կկանչի, կդառնա միակ տունը հայ մեծ ազգի․․․


Գոռ Վիսեր


21․06․2016


   Հայկական Պար լեռնաշղթա։ Գտնվում է Բյուրակն ու Մասիս լեռնազանգվածների միջև։  Երկարությունը մոտ 250 կմ է, լայնությունը՝ 30-35 կմ։ Առավելագույն բարձրությանը հասնում է Սուկավետ գագաթում՝ 3445 մ։ Ջրբաժան է Սև, Կասպից ծովերի ու Պարսից ծոցի ավազանների միջև։ Լանջերը ժայռոտ ու զառիթափ են՝ կտրտված բազմաթիվ կիրճերով։ Արևմուտքից արևելք լեռնաշղթան ցածրանում է։ Մասիսից բաժանվում է Խարաբաբազարի լեռնանցքով։

Որքան կարոտ կա քո աչքերում

Որքա՜ն կարոտ կա քո աչքերում
Ազատ ճեմող երազի նման,
Քո հայացքն է անվերջ խոսում՝
Սեր ճառագելով լույսով աննման։
Լուռ է հոքիդ, սիրտդ է տենչում,
Դառնալ հեռուներ, հաղթել այս խաղում,
Կյանքի շփացած այս թոհուբոհում․
Ե ՛վ մարմանդ մի կիրք, և ՛ հանգստություն․․․
Մի օր հուսառատ, քեզանից անկախ,
Հեքիաթ դարձած և անրջանման,
Մի բորբ վեհություն, խենթ հաջողություն,
Քեզ կպարուրի ծնունդով գարնան․․․


Գոռ Վիսեր


02․01․2014



Սեր ու սիրահար

Սեր ու սիրահար՝ գժությամբ լիավարար,
Այսօր՝ հենց հիմա, դարձել են խելառ,
Չեն տեսնում ոչինչ՝ անցյալ է ամեն ինչ,
Պայքար են գտել այս խաղին փրկիչ։


Իրենց այս խաղում մատնել են սրտին,
Խոհությամբ դարձրել լռության գերին․
Հիմա զեփյուռն է ճեմում հարազատ,
Քարշ է տալիս խաղն այս անավարտ․․․


Գոռ Վիսեր


24․03․2014



Մի տարի էլ անխոս գնաց

Մի տարի էլ անխոս գնաց,
Թողեց հուշեր, խոսք հիացած,
Մեզ պարսավեց, աղաղակեց,
Հետո ժպտաց, երջանկացրեց։
Գնաց հույսով մեզ բոլորին,
Մաղթանքներով լավն ու բարին․
Եղբայր տարին՝ լուսե խինդով,
Փայլ կբերի իր գալուստով․․․
Հեքիաթները ձեզ ձայն կտան՝
Ավետաբեր բախտը շեմքին,
Նոր տարվա հետ կյանք կխաղան՝
Վարարելով մեզ՝ ամենքին․․․


Գոռ Վիսեր


31․12․2013







   Ամանորը (Նոր տարի, Նավասարդ, կաղանդ, տարեմուտ) նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տավա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։ Տարին ժամանակի սահման է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում երկիր մոլորակը կատարում է մեկ լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Աշխարհի երկրների մեծ մասը, այդ թվում նաև Հայաստանը, տոնում է Ամանորը հունվարի 1-ին, որը, ըստ Գրիգորյան օրացույցի, տարվա առաջին օրն է։ Որոշ երկրներ տոնում են Ամանորը ըստ լուսնային օրացույցի։ Նշեմ նաև, որ հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել էր դեռևս մ․թ․ա․46թ-ին Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից։







Երբ սիրտդ տխրությամբ է լցվում

Երբ սիրտդ տխրությամբ է լցվում,
Մեղադրում ես բոլորին, փոթորկվում,
Բոլոր-բոլորին, ովքեր չկան, չեն եղել,
Ովքեր քո բոլորն են, քեզ գիտեն սիրել։
Այն բոլորին, որ քեզ երբևէ  չեն ճանաչել,
Եվ կյանքում այս անիրական են եղել,
Այդ բոլորը գուցե տրտմությունն է՝ սիրալիր,
Միգուցե անցյալը՝ ճշմարտությամբ իր․․․
Երբ միտքդ ալեկոծվում է անկեղծությունից
Նորից փնտրում ես այդ բոլոր-բոլորին,
Թերևս արդարանալու համար այս ամենից,
Մեղադրելով ժամանակը՝ գթասիրտ ամենքին․․․


Գոռ Վիսեր


11․10․2013






Մարդկանց մեծամասնությունն իր կյանքի առաջին կեսն անց է կացնում այնպես, որպեսզի փչացնի երկրորդը։


Ժան դը Լա Բրյուեր
(16․08․1645 - 10․05․1696թթ) 

ֆրանսիացի հայտնի բարոյախոս, էսսեիստ, «Բնավորություններ» երկի հեղինակ։

Հայ աղջիկներ

Հայ աղջիկներ հայոց հողի՝ շքեղափայլ,
Նուրբ աղջիկներ, գեղեցկության մի դայլայլ,
Մեկը մեկից ծաղկե գույնով լուսերես,
Որին սիրես, որին սիրտդ նվիրես։


Մեկը մի կանչ երջանկության բարևի,
Մեկն էլ խոնարհ իր հեզությամբ արևի,
Վարդ շուրթերով անուշահոտ կարոտի,
Ձայն են տալիս քաղցր բույրով անոթի։


ՈՒ չգիտեմ որին սիրեմ, խոսքեր ձոնեմ հմայիչ,
Որին  ասեմ, որ սիրտս ծնունդն է իր սրտի,
Եվ ես հենց նա եմ՝ այդ սրտի դողը հուզիչ,
Նորակերտ կյանքը՝ համբույրը սիրահար այտի․․․


Հայ աղջիկներ հայոց հողի՝ շքեղափայլ,
Նուրբ աղջիկներ, գեղեցկության մի դայլայլ,
Մեկը մեկից ծաղկե գույնով լուսերես,
Որին սիրես, որին սիրտդ նվիրես։


Գոռ Վիսեր


05․02․2018


Հաճախ խինդը շատ կարճ է թվում

Հաճախ խինդը շատ կարճ է թվում,
Երբ առանց քեզ աշխարհն է ցնծում,
Դու լոկ մտածում ես, փոթորկվում,
Այս հույզերը ինչով են սնվում․․․
Ինչով են իրենց հույսով կարոտի,
Այս ցնծության մեջ անտուն աշխարհի,
Գտնում հենց մեկի, մի խենթ հայացքի
ՈՒ ձոնում մի խինդ՝ ցոլքը այս կյանքի․․․
Տարակուսել պետք չէ անկասկած,
Բազում լույսեր են վառվել հիացած,
ՈՒ աղջամուղջին՝ խինդով լիացած,
Դեռ ձայն են տալու մեզ երջանկացրած․․․


Գոռ Վիսեր


11․09․2013







Եթե դու չես կարողանում օգտվել բախտից, երբ նա ինքը լողում է դեպի քո ձեռքը, մի տրտնջա, եթե նա անցնում է կողքով։


Միգել դե Սերվանտես Սաավեդրա 
(29․09․1547 - 23․04․1616
Իսպանացի նշանավոր գրող։

Դու սրտի թրթիռ, երկիր հայրենի․․․

Դու սրտի թրթիռ, երկիր հայրենի,
Քո լույսն է ծնել հույսը ամենքի,
Քեզնով հիացել, քեզնով լիացել,
Աշխարհին մի նոր հրաշք ես դարձել։


Քո քարքարոտ պատմության խորքում
Միայն լուռ հերոսն է ննջում,
Քո որդիկ հայոց, կորովը մտքի
ՈՒժը  քո ազգի, հայկական բազկի։


Դու խենթ մանուկ ես վեհ հոգում՝
Գարնան ծաղկունքով բոսորացած,
Մեր խիզախ ազգի խինդը քո սրտում
Դու անկոտրում ես՝ դարերին բազմած ․․․


Գոռ Վիսեր



20․09․2013





 «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՈՒՇԱՐՁԱՆ


Քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ պղնձե կոփածո հուշարձանը կանգնեցվել է 1967 թ-ին, Հաղթանակի զբոսայգում։ 1950 թվականի նոյեմբերի 29-ին բացված և 1962թ-ին ապամոնտաժված Իոսիֆ ստալինի 17մ (պատվանդանով 51 մ)   բարձրությամբ արձանի  նույն պատվանդանին։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը խորհրդանշող այս հուշարձանի հեղինակներն են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և քանդակագործ Սերգեյ Մերկուրովը։ Այս հուշարձանի հարևանությամբ 1970 թ. բացվել են նաև «Խորհրդային Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թթ.» թանգարանը, իսկ 1995 թ.՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը:

Կարդացեք նաև

Խաղալ սեր

Ո՞վ է կարում սեր խաղալ. Այդ ի՞նչ խաղ է լուսառատ, Ամեն կայծին միշտ վարար, Հարց չի տալիս՝ սեր ու պար... Ո՞վ է ուզում միանալ, Խաղալ սիրով սի...