Մեղմիկ զեփյուռը սուլում է թաքուն, Կարծես ակնարկում ու ակնկալում՝ Հին օրերի դրոշմը դեմքին, Միամիտի պես ինքն իրեն շահում․․․ Երեկ էր գուցե՝ այսօրվա հույսով, Երբ քեզ էի նայում մի ողջ բերկրանքով, Անցածի նման կարոտ կար իմ մեջ, Կարոտ՝ անծանոթ, ծանոթ խաղերով։ Նայում եմ իմ մեջ՝ մի դող ընկրկված, ՈՒ շփոթմունքներով ինքս ինձ խաբում, Հետո վառվում եմ ահից այլայլված, Կարծես նենգությամբ երազս մատնում։ Ահա՛, օրերը անցնում են հերթով, Ես մարում եմ սրտիդ բախյունով։ ՈՒ նոտաներ՝ վարարող կանչով, Անվերջ գոչում են՝ ինձ համուզելով։ Բայց կսկիծը շնչիս խեղդվում եմ ես՝ Չհիշելով որտեղ փնտրոմ սերս ու քեզ։ Երկինքը նիրհում է իր քնքշությամբ հեզ, Ես կորցնում եմ կյանքի ուղին՝ Ձեզ, ԵՎ հիշողություն, որ մեխվում է իմ մեջ, Մեխվում՝ ծռվելով սրտիս քո զարկին, ՈՒ թողնում է հույսեր ահագին՝ Շահե ավարն է շաղ տալիս անցյալին․․․
Գոռ Վիսեր
27․10․2010
Հայ մեծ գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը լույս է տեսել 1898-ին։ Վեպը հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով: Շիրվանզադեն պատկերել է արդյունաբերական քաղաքը, ազատ ձեռնարկատիրական հարաբերությունների հաստատումը, բարոյական արժեքների անկումը և ստեղծել սոցիալ-հոգեբանական սուր բախումների տեսարաններ: