Ե՜Վ ես, և՜ դու, և՜ նա՝ մենք,
Լուսե սիրով կպատենք
Հենց մեկմեկու, այո՜ , մեզ,
Մեր բարությամբ կծաղկենք...
Ես քո, դու իմ՝ բոլորով,
ՈՒրախ օրեր կկիսենք,
Թե տխրելու ժամ էլ գա,
ՈՒրախությամբ կկիսվենք...
ԵՎ թե մի օր, անկախ մեզ,
Այս ամենում խճճվենք,
Ես իմ եսին կանվանեմ
Ե՜Վ ես, և՜ դու, և՜ նա՝ մենք:
Գոռ Վիսեր
09.08.2014

Ֆիլմ «Մենք ենք, մեր սարերը» 1969թ.
Ռեժիսոր Հենրիկ Մալյան
Հրանտ մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանած գեղարվեստական կինոնկար։ Նկարահանվել է Հայֆիլմ կինոստուդիայում։
Մեջբերում ֆիլմից:
«Բա կարծում ես մի մարդով եզ շուռ տալը հե՞շտ է, մի մարդ սկի մի կնիկ էլ չի կարող շուռ տալ, ուր մնաց մի եզ»: |