Բալես ծնվել շունչ է բերել

Երազ եկավ ես արթնացա՝ երջանիկ եմ բոլորից,
Իմ բալիկն է այսօր ծնվել, լուսե շողով, հենց սրտից,
Իմ պարտեզում խինդ է ծաղկել, սեր է հորդում այս պահից,
Ջերմ խոսքեր են գալիս-գնում և ձոնում են վայրկյանից։


Նոր կարոտ է իմ տուն եկել՝ բախտավոր եմ ամենքից,
Բալես ծնվել շունչ է բերել քաղցր ձայնով՝ պարզ և ջինջ,
Իմ հյուրերը ոտքի ելել ինձ ծնող են պար գալիս,
Իմ տան ծուխը լույս է տվել և երգում է՝ ձայն տալիս․․․


Գոռ Վիսեր


11․11․2012






Առանց երեխաների հնարավոր չէր լինի այդպես սիրել մարդկությունը։


Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկի

(30․10․1821 - 09․02․1881)


Ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա։ 

Ես հա՛յ եմ

Կանչ հայրենական, որ ղողանջում ես նվիրական,
Լեռնահայաստանի վսեմաշուք, հպարտ հայացքով,
Դու ոտքի հանեցիր քաջասիրտ հային զորական,
Հանուն պայքարի՝ ազատատենչ գրոհով…
Հայ զինվոր, ասված է ամեն ինչ երկու բառով.
Անսասան հայոց հողի երաշխիքը վեհապանծ,
Լուսե հավատով, խաչդ միշտ առաջ, արդարի սրով,
Վեր պահեցիր հայոց բարձունքը՝ կյանքդ ձեռքերիդ առած…
Բարձրագույն արժեք հայի կերպարի՝ հայ զինվոր,
Հավերժական ձոնը մեր սրտերում՝ հպարտության,
Հնչում են խոսքերդ ամենակարող, զորավոր,
Հնչում  խրոխտ ձայնով հայի միասնության.
Ես հա՛յ եմ, դուք նույնպես, հասկացեք,
Հերոս ազգի սերունդներն ենք՝ հայերն ենք մենք,
Հայաստա՛նը իմն է, ձերը՝ նույնպես, հասկացեք,
Իր հազրամյակների պատմության տերն ենք մենք:


Գոռ Վիսեր

03.04.2016




      Հայոց կանոնավոր բանակի ստեղծման հիմքում պետք է նշել 1990 թ․-ի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը, ինչպես նաև Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորված հինգ վաշտերը։ 1991թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։ 1992-1993թթ երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց կարգապահ և կանոնավոր բանակ։ Կառավարության ընդունած 1992թ-ի հունվարի 28-ի որոշմամբ «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» ազդարարվեց հայոց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Դեռևս 1991թ-ի դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության առաջին նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը։ Բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու «Զինապարտության մասին» օրենքը ընդունվեց 1992թ․ մայիսին։

Մեր Մասիս սարն է վկա դառնալու

Անցյալի խոհերը երազ են դարձել,
ԵՎ մանկան պես հնչում են անմեղ,
Այդ խոհերից նոր հուշեր են ծնվել,
Շաղախվել են սիրով և դարձել կանթեղ․․․
Անցյալ ու ներկա իրար են հառնել,
Կարոտ են դարձել, անտուն մոլորվել,
Հորդ ու բարի մի հուր արարել,
Այնպե՜ս քնքուշ, այնպե՜ ս ալեհեր․․․
Ներողամիտ հոգին դեռ չի ծածանվել,
Դեռ հաղթող ոգով այցի է գալու,
Մենք՝ բոլորս, ժպտադեմ ենք ցնծալու,
Մեր Մասիս սարն է վկա դառնալու․․․


Գոռ Վիսեր


07․06․2013




   
   Արարատ լեռը Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ լեռ»։ Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել երկու լեռնագագաթներին (Մասիս, Սիս՝ 3925մ) ։  Մասիսն ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է՝ 5165 մ, իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Գտնվում է Արաքս գետի աջ ափին, ներկա սահմանից 32 կմ հեռավորության վրա։

Անցնող տարին իր հետ տարավ․․․

Անցնող տարին իր հետ տարավ
Անտուն անշունչ երազներ,
Եկավ տարին լույսով ալ-թավ,
Իր հետ բերեց հույս և սեր։
Մի նոր հավատ մեզնով վառեց,
Ճրագ ձոնեց մեր ճամփին,
Մեզ՝ բոլորիս, վստահեցրեց՝
Երջանկություն սրտերին․․․


Գոռ Վիսեր


31․12․2012

Դու պայքարն ես

Դու լուսեղեն հայացքով բարի,
Բարեգութ լեզվով սրընթաց անցար,
ԵՎ երբ գիշերը լույսով արարի
Կշողա կարոտը՝ քեզնով անմար...


Դու կոչված ես հաղթական դառնալ,
Ընկեր լինել հայացքին խոհեմ,
Դու պայքարն ես փառքով վարար,
Որ կծաղկես ամենքին դեմ առ դեմ...


Գոռ Վիսեր


13.01.2017




«Բոլորի կյանքում հատուկ պահ է գալիս, երբ կյանքը հնարավորություն է ընձեռում առանձնահատուկ ինչ-որ բան անել, մի բան, որը հատուկ է միայն մեզ, համապատասխան մեր տաղանդին ու կարողություններին: Եվ ինչպիսի ողբերգություն է, երբ այդ պահը գալիս է և անպատրաստ է գտնում մեզ կամ անընդունակ դրանից օգտվելու, այնինչ դա կարող էր կյանքի ամենակարևոր ժամը լինել»:

Ուինսթոն Չերչիլ
(30.11.1874 - 24.01.1965)



Միավորված թագավորության վարչապետ
1940-1945 և 1951-1955 թվականներին, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, գրականությունից Նոբելյան մրցանակի  դափնեկիր։

Ե՜Վ ես, և՜ դու, և՜ նա՝ մենք...

Ե՜Վ ես, և՜ դու, և՜ նա՝ մենք,
Լուսե սիրով կպատենք
Հենց մեկմեկու, այո՜ , մեզ,
Մեր բարությամբ կծաղկենք...


Ես քո, դու իմ՝ բոլորով,
ՈՒրախ օրեր կկիսենք,
Թե տխրելու ժամ էլ գա,
ՈՒրախությամբ կկիսվենք...


ԵՎ թե մի օր, անկախ մեզ,
Այս ամենում խճճվենք,
Ես իմ եսին կանվանեմ
Ե՜Վ ես, և՜ դու, և՜ նա՝ մենք:


Գոռ Վիսեր


09.08.2014







Ֆիլմ  «Մենք ենք, մեր սարերը» 1969թ.


Ռեժիսոր Հենրիկ Մալյան   


   Հրանտ մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանած գեղարվեստական կինոնկար։ Նկարահանվել է Հայֆիլմ կինոստուդիայում։










Մեջբերում ֆիլմից:


«Բա կարծում ես մի մարդով եզ շուռ տալը հե՞շտ է, մի մարդ սկի մի կնիկ էլ չի կարող շուռ տալ, ուր մնաց մի եզ»:

ժպտանք այսպիսի բախտին...

Բաց երկնքի տակ մեր հեռուներն են՝
կողք կողքի գամված մեզ են բաժանում,
Իրենց հմայքով մեզ մոլորել են՝
Կողք կողքի կանգնած մեզ են շահարկում:
Էլ չունեն ճաշակ, էլ նախկինը չեն,
Այս հեռուները սառնասիրտ են լոկ,
Օտարության մեջ հարազատներ
Էլ չեն բանեցնում, դարձել են խելոք...
Սարերից այն կողմ, այն հեռուներում,
Որտեղ ճանապարհներն երբեք չեն խաչվում,
Երաժշտություն է մելամաղձոտ
Մեր հեռուներին անհաս և անհոտ...
ՈՒրեմն ժպտանք այսպիսի բախտին,
Թեկուզ գերի ենք մեր հեռուներին,
Հեռուներում մեր խաչմերուկներ են՝
Լի հրաշքներով անսահման և շեն...


Գոռ Վիսեր


15.08.2014



«Ինչպես մարդկանց երջանկությունը ,այնպես էլ դժբախտությունը կախված է ոչ միայն արտաքին հանգամանքներից, այլև յուրաքանչյուր մարդու հոգեվիճակից»

Ֆրանսուա դը Լառոշֆուկո
(15.09.1613 - 17.03.1680)


ֆրանսիացի քաղաքական գործիչ, նշանավոր հուշավիպագիր և հայտնի փիլիսոփայական աֆորիզմների  հեղինակ։

Իմ հայացքի մեջ քո աչքերն են լուռ...

Իմ հայացքի մեջ քո աչքերն են լուռ,
Իրենց հետ բերել են անթախիծ մրմուռ,
Անտուն մարդու պես տնավորվեցին,
Այսպես անսիրտ լոկ ավիրեցին:
Առանց հոգոցի, խռպոտած ձայնով
Բենեֆիսին լույսեր վառվեցին,
ԵՎ քո աչքերը՝ հայացքդ շահին,
Ինձ քեզ բերեցին, քեզնով ձուլեցին,
Հետո ասում են արևն էր ժպտում,
Իրիկնամուտի լուսնի խաղերով,
Մարդիկ անտարբեր՝ հոսքը խառնելով,
Կերպարով անխոհ խոսքեր էին ասում...


Գոռ Վիսեր


24.08.2014

Իմ երկիր հայրենի...

Իմ երկիր հայրենի, քաջերի երկիր,
Դու հպարտության օրրան ամենքի,
Բազմել ես այսպես սիրով ամեհի
Ժայռագագաթին վեհ Արարատի:


Քեզ է խոնարհվել աշխարհն անխոհեմ՝
Վկա դյուցազն քո զավակներին,
Քեզնով զորացել և հզորացել
Հայ միտքն է դարձել քաջը քաջերի:


Գոռ Վիսեր


22.09.2014





<<Երկիր հայրենի>>Դերենիկ Դեմիրճյանի պատմական դրամաներից, որ գրվել է 1939 թվականին։ Բեմադրվել է 1941 թվականին:

Դերենիկ Կարապետի Դեմիրճյան (Դեմիրճօղլյան)
(18.02.1877 - 6.12.1956)
Հայ գրող, հրապարակախոս։

Եվ երեկո հիմա, քուն մտավ բարին...

Եվ երեկո հիմա, քուն մտավ բարին,
Ավետի կանչով մի լույս ամենքին,
Բոլորս անկախ, բոլորս անխոս
Մեզ հետ ննջեցրինք կարոտը անգին...


Կգա առավոտ, կզարթնենք նորից՝
Աչքալուսանքով նոր օրվա ժամին,
Իրարից հեռու, բայց այսքան մոտիկ
Կդառնանք հերոս նոր օրվա խաղին...


Գոռ Վիսեր


09.08.2014






Կատարածդ բարի գործերը մարդկանց հիշողության մեջ վառ պահելու լավագույն եղանակը դրանք կրկնելն է: 


Ֆրանսիս Բեկոն

(22.01.1561 - 9.04.1626)

Անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, էմպիրիզմի հիմնադիր։ Նոր ժամանակների փիլիսոփայության հիմնադիրներից մեկը։

Ինքդ քեզ սիրում ես

Ինքդ քեզ սիրո՞ւմ ես,
Թե վաղուց անհաս քեզ ես մոռացել,
Քեզ տիրել ես ինչպես աներես
ՈՒ այս ճամփեքին փոշի ես դարձել:
Դարձել ես բարի, բարիք չես բերել,
Թեկուզ բարեգութ բարևով ապրել,
Արդարների մեջ օտար ես եղել
Քո լռության մեջ քեզ մոլորեցրել...
Բայց դու հիշիր, որ քեզ սիրում ես,
Քեզ է սիրում աշխարհը խոհեմ,
Երբ դու բարի  ես, արդար ես, անշառ,
Հյութեղ է քո շուրթից ամեն բառ ու տառ...


Գոռ Վիսեր


03.06.2014





Մարդը կոտորակի նման է. համարիչն այն է, ինչ նա կա, իսկ հայտարարը՝ այն, ինչ նա մտածում է իր մասին։ Որքան մեծ է հայտարարը, այնքան փոքր է կոտորակը։



Ժան-Ժակ Ռուսո
(28.06.1712 - 2.07.1778)

Լուսավորության դարաշրջանի նշանավոր ֆրանսիացի փիլիսոփա, մանկավարժ, կոմպոզիտոր և գրող։

Կարդացեք նաև

Խաղալ սեր

Ո՞վ է կարում սեր խաղալ. Այդ ի՞նչ խաղ է լուսառատ, Ամեն կայծին միշտ վարար, Հարց չի տալիս՝ սեր ու պար... Ո՞վ է ուզում միանալ, Խաղալ սիրով սի...