Անհաճո իրականություն

Անհաճո իրականություն՝
Բեմական կրքով,
Ինչպես հոլիվուդյան աստղը վերջին,
Խենթ բյուր փայլերով,
Շոյացնող կրքով,
Ինչպես ջերմացնող ժպիտը ճղճիմ․..
Լուռ է այս կյանքը,
Լուռ է բայց խոսուն,
Անցորդ է թոհ ու բոհում,
Անհաճո իրականություն․․․


 Գոռ Վիսեր


20․10․2008

Աչքս շողացող քո նուրբ ելևէջին

Աչքս շողացող քո նուրբ ելևէջին՝
Շուքին է տալիս շվաքը շահագին,
ՈՒ շառաչունով շրջում շշմածին,
Շքեղ զգեստով պարփակվածին։
ՈՒ շլանում է, շոյում մեղմօրոր,
Շարժում կարոտը շահակոլոր,
ՈՒ մեկել թախծում շշնջալով՝
Շտապելով հագուրդ մի շնչով․․․
Ցավում է հիմա, ցավում՝ շխկացող,
Ողջ ճշմարտությունը շահարկող։


Գոռ Վիսեր


11․12․2008


Երեկոն իջավ

Երեկոն իջավ գինարբուքի մեջ՝
Արբեցած սիրով, տենչանքով անշեջ,
Լուռ գլորվելով փրփրեց խենթագին,
Գեղեցիկի մեջ պատկերով անգին։
Հետո զսպվեց մեղավորի պես,
ՈՒ հանկարծ ժպտաց, պոռթկաց անպես,
Սիրուց գերվածի կարոտի շնչով,
Լուսավորված հարազատ փնջով․․․
Երեկոն իջավ ինձ ու քեզ գրկում,
Աստղափայլ խաղով, անհագուրդ ցավով․
Ես հանկարծ ընկա՝ խողխողված սիրով,
Իսկ դու ննջում էիր անձայն երազում։


Գոռ Վիսեր


06․04․2010



«Աստղազարդ գիշեր»
   Այս դինամիկ նկարի հեղինակն է Վան Գոգը։ Նկարվել է 1889 թ-ի հունիսին ֆրանսիական Սեն-Ռեմի քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժվում էր։ Նա եղբորը գրում է, որ առաջվա պես կարիք չունի հավատի, այդ պատճառով էլ դուրս եկավ գիշերով տանից և աստղեր նկարեց։ Վան Գոգը այնքան էլ գոհ չէր այս աշխատանքից, այն համարում էր անավարտ: «Աստղազարդ գիշերը» կտավի մոգականության գաղտնիքն այն յուրահատուկ տեխնիկայի մեջ է, որով աշխատել է նկարիչը. աստղերը և լուսինն այնպես են նկարված, ասես շարժվելիս լինեն: Նկարը 1941 թ.-ից պահպանվում է Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում:


Վինսենթ Ուիլլեմ վան Գոգ
(30․03․1853 - 29․07․1890)
Հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և
 էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։

Ո՞ւր ես, որտե՞ղ

Ո՞ւր ես, որտե՞ղ, պայծառ ժպիտ,

Խայթող մի լույս, անմար մի խինդ,

Դու երազկոտ խենթ մի մանուկ,

Անհաս մի լույս, հեռու շշուկ։

Հիմա կարոտ, վաղը մի հույս,

Հետո գուցե խոսուն մի բույս,

ԵՎ ի՜նչ իմաստ՝ անտարակույս,

Անտերունչ է, հիվանդ, անհույս․․․


Գոռ Վիսեր


01․11․2005

Կարդացեք նաև

Խաղալ սեր

Ո՞վ է կարում սեր խաղալ. Այդ ի՞նչ խաղ է լուսառատ, Ամեն կայծին միշտ վարար, Հարց չի տալիս՝ սեր ու պար... Ո՞վ է ուզում միանալ, Խաղալ սիրով սի...