Երբ խաղաղվեք և սեր գտնեք Ձեր սրտում

Երբ խաղաղվեք և սեր գտնեք Ձեր սրտում,

Հիշեք  կյանքը չի խոնարհվում ոչ մեկին, 

Ձերն է դառնում այն ամենը և ծաղկում

Ինչ կընծայեք Ձեզ ժպտացող Ձեռքերին:

Եվ մի փորձեք խաղալ հինը նորի պես,

Պատճառավոր անմեղ խոսքի հայացքով,

Հետո դառնալ մերկ խղճի ձայնը անտես,

Իբրև զուլալ, մաքրամաքուր սարի հով...

Եվ արդար չէ ոչ գործը, որ խոսում է դարեդար,

Ոչ էլ գործիքն այն, որ փայփայեց այդ գործին,

Այլ վերաբերմունքը պահի՝ այն հույզով վարար,

Որ ազնվությունն է գինը ճիշտ կյանքի՝ նորածին:


Գոռ Վիսեր

13.01.2022




Կարդացեք նաև

Խաղալ սեր

Ո՞վ է կարում սեր խաղալ. Այդ ի՞նչ խաղ է լուսառատ, Ամեն կայծին միշտ վարար, Հարց չի տալիս՝ սեր ու պար... Ո՞վ է ուզում միանալ, Խաղալ սիրով սի...