Երբ խաղաղվեք և սեր գտնեք Ձեր սրտում,
Հիշեք կյանքը չի խոնարհվում ոչ մեկին,
Ձերն է դառնում այն ամենը և ծաղկում
Ինչ կընծայեք Ձեզ ժպտացող Ձեռքերին:
Եվ մի փորձեք խաղալ հինը նորի պես,
Պատճառավոր անմեղ խոսքի հայացքով,
Հետո դառնալ մերկ խղճի ձայնը անտես,
Իբրև զուլալ, մաքրամաքուր սարի հով...
Եվ արդար չէ ոչ գործը, որ խոսում է դարեդար,
Ոչ էլ գործիքն այն, որ փայփայեց այդ գործին,
Այլ վերաբերմունքը պահի՝ այն հույզով վարար,
Որ ազնվությունն է գինը ճիշտ կյանքի՝ նորածին:
Գոռ Վիսեր
13.01.2022
![]() |