Տիկնա՛յք և պարոնա՛յք, որտե՞ղ են ձեր դեմքին աչքերը,
Հիրավի կորցրել եք տեղը՝ ճիշտ պատկերը,
Քայլում եք քծնանքով, դավաճան մտքերով,
Հետադարձի ճանապարհի անխոհեմ վերքերով։
ՈՒ չեք հարցնում՝ այդ որտեղից եղավ,
Որ պապական ճիշտը հնացած դարձավ,
Որ ժամանակակից եք՝ ասում են զարգացած,
Գուցե՞ դուք եք պատահմամբ ձեզնով հիացած․․․
Անհասցե սիրաշահող Ֆլիրտով դեգերման,
Բաժանումի կոչը այտուցված հոգում ձեր դարման
Խելացնոր, գաղափարազուրկ և հնոտի,
Ո՞մ եք զարմացնում․ միայն ձեզ և ոչ ոքի․․․