Եղբա՛յր, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ ինձ ասա, Որ դու ծաղկես սիրով, ջերմագունեղ սրտով անսա․ Ասաց տարին անցնող, անցյալ դարձող մարդկության, Գալիք տարուն՝ ժպտացող ապագայի ներկայության․․․
Դու ես միակ հրաշքը, վայելչապանծ արարը կեսգիշերի, Հրաշքը բազմահանդես՝ առատահոս բախտաբեր շշերի, Դու ես, որ կգաս ու սրտերին ի վեր կհանես, Փայլածին շուքը շեմքին ամենքին հյուր կտանես․․․
Քեզ մի կտակ, ի՛մ եղբայր, կախարդական փայտիկով, Քո գալուստով կվարարես, կբարևես մատիկով, Կողողես զուլալ խաղով՝ առողջության դայլայլով, Ընծա կտաս ամեն մեկին․ Երջանկացիր այս քայլով․․․